Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բռնումդ կբռնես, նա ճիտը կախ կտա,
Քթիդ կդնես՝ նա դուզ կանգնիլ չի.
Ջրում կդնես, հոտը շուտով կերթա
Գետնին կթողաս, իսկույն հոգին կտա։
4730 Վարդի տերևներ կուչ էկած, խփված ա
Ու սրտի դեղինն միջումն ծածկած ա,
Սիրելուս սիրտն էլ բաց պետք է ըլի,
Բայց մեր խորհուրդը միշտ փակ ու խուփ.
Վարդի սիրտը բաց, բերանը փակ ա,
Սիրածիս սիրտն էլ բաց պետք է ըլի
Բերանն հազար մհրով փակած ու կոխպած։
Մանիշակի սիրտն լեզուն բերնիցը
Հանած, բաց էլած, տերևներն ցրված։
Վարդը բաղի միջումն, ծառերի տակին
4740 Երկնքի պարզ ցողն միշտ նրա երեսին,
Չիմանը տակին, լիսը ճակատին
Հովը խփում ա, քամին օրորում
Շվաքը քնացնում, շփմանը գրկում,
Ցողը քրտնացնում, լիսը զարթեցնում։
Նրա սիրտը լիս ա, նրա շունչը հով,
Նրա քունն շվաքն ա, շիմանն օրորոցն,
Ծառը յորղանը, ծաղիկ նրա բարձը
Բլբյուլի ձենը նրա նանիկն քյամանչեն,
Ծառի ճուխքը նրա՝ տաք թաթասավան.
4750 Լսի աչքերը նրա երազի պատկեր
Չիմանի կոխքը նրա անուշ բարձը։
Բնում ա, հով տալիս, երեսը ծածկում,
Նանիկ ասելով, քրտինքը սրբում.
Չորս կողմը կտրած, աչքը չխփում
Հենց նանիկ ասում, ու միշտ օրորում.
Հենց երեսը ծածկում, ու միշտ հով տալիս։
Զարթնում ա աչքը էլ եդ բաց անում,
Բոլոր խնդում են, բոլոր խաղ ասում,
Բոլոր ծիծաղում, նայում նրան զմայլում
4760 Դոշներին խփում, մուրազներն առնում
Առանց ուտելու հենց միշտ կշտանում,
Հենց միշտ ուտում են ու չեն կշտանում.
Առանց ծռվելու սիրտները գնում,
Առան շնչելու էլ եդ դուս հանում.