Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Աչք չունին նա նրանց աչք է միշտ տալիս
Լեզու չունին նրանք, լեզու պարգևում,
Ձեռներ չունին, թևեր նրանց տալիս,
Որ նրան տեսնելիս, նրա հոտն առնելիս
Բոլորն էլ ցնծան, ծափ տան ու խնդան
4770 Պար գան, զմայլին, նրա գլխովը պտիտ գան
Նրա գովքն անեն, արևովն խնդան։
Մանիշակի սիրտն միշտ ջուր է խմում,
Նրա բերանն ու քիթը միշտ ջրին դիպչում։
Արևից զրկված, անձրևից ջոկված,
Մեկ քարի դոշի, մեկ փշի տակի,
Մոտովն անց կենաս, աչքդ չի տեսնիլ
Ձեռդ փշի տակը, տանում, քաղելիս
Շորդ ու մազերդ փշիցը կպչում
Հովը տանում ա, գելն հափշտակում,
4780 Գազան, ջանավար նրա վրեն քնում,
Ոտնատակ տալիս ու ապականում,
Մանիշակի սիրտը ջրի նման սառն ա,
Համ չունի, համ տա, հոտ չունի, հոտ տա։
Վարդն միշտ ուրախ, վրեդ ծիծաղի
Ճակատը եդ քաշած, երեսիդ նայի։
Մանիշակի բարձն էն լերդը քարն ա,
Նրա յորղանն միշտ փշի շվաքն ա,
Նրա դոշակը էն ղուռու գետին
Նրա օրորոցն առվի ղրաղը.
4790 Նրա նանիկն սազ ու քյամանչեն
Միշտ ջրի տխուր ձենը, միշտ ջրի տխուր խաղը։
Վարդի խոր քոքը հողումը թաղած
Մանիշակինը գետնի երեսին,
Թաց, ջրոտ տեղում, ցխում կամ տլում,
Վարդին թագավորք իրանց բաղչեքումն
Աչքի առաջին, ու թագի գլխին
Իրանց այվանումն, քոշքումն, սարայումն
Պահում, խնդում են, տեսովն զմայլում։
Մանիշակը հենց մեկ տեղ կուչ էկած,
4800 Ո՞չ գլուխը բարձրացնում, երեսիդ նայում
Ո՞չ ինքը խնդում, քեզ ուրախացնում
Ինքը լաց ըլում, քեզ էլ լացացնում
Չոբա < ն > ներն իրանց գառներին տալիս,
Կովերն միշտ իրանց ֆորթերին տալիս,
Նախրչին իրան տավարին տալիս
Ղուշն իր ձագին, ձագն իր ճտին
Ամպն անձրևին, անձրև < ն > գետնին,