Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ բուռը հղն էլ ինձ ղհաթ ա էլել.
Քարափից թե ցած, կամ ջուրը ընկնիմ,
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել,
Ձեր սուրբ օրհնությունն դեռ որ չեմ առել,
Ձեր քաղցր ձենը դեռ որ չեմ լսել.
Ձեր անուշ լեզուն ես դեռ չիմացած,
Ձեր ձեռն ու ծիծը դեռ բերանս չդրած.
Ձեր հոտին, համին դեռ էսքան կարոտ,
Ձեր ազիզ երեսն ինձանից փակված,
80 Ո՛չ ձեր շունչը շնչիս, ո՛չ աչքը աչքիս,
Ո՛չ բերան բերնի, ո՛չ պռոշ պռոշի
Գլուխս ձեր դոշին դեռ չկպցրած,
Դեռ լեզուն լեզվին բարով չտված,
Լաց ըլիս, քո ձենն մեկ մարդ չլսի,
[1]Սուք անես՝ քեզ ա՜խ մեկ ասող չըլի,
«Ի՞նչ ա քո դարդը՝ անուշ որդի ջան,
Սիրտդ ուրախ պահի՛ր՝ քո սրտին ղուրբան.
Գլխիդ կանգնած եմ, քեզ շոռ ո՞վ կասի,
Ջանս ուզես, կտամ քեզ, դու թաք ըլի,
90 Մեր աչքի ծաղիկ, մեր թագ ու պարծանք,
Մեր արև, մեր լիս, մեր հոգի, մեր կյանք.
Գդակըդ կոտրած՝ քյահլան ձիու վրա,
Արծվի պես թռչիս՝ իմ Ասլա՛ն բալա.
Մեր դուշմանի աչքն փորես ու հանես,
Նամարդի մուհդաջ չանես, պարզերես
Երկնքի ղուշը բերնով վեր բերես,
Առյուծի բերանն պատռես ու ճոթռես»։
Օձն իր բնումը քո ձենդ առնելիս՝
Յաղուն իր բերնումն չորանա, սառչի.
100 Ղ՝ուշն երկնքումը քո շվաքն տեսնելիս,
Թև առնի, թռչի, ջանը դող ընկնի։
Մարալն սարումը հոտդ իմանալիս,
Հալածակ ըլի, իր մեջեն մտնի։
Բլբյուլն բաղումը բոյըդ տեսնելիս,
Հայիլ մնա վըրեդ, քո գովքը անի։
Ծաղիկն քո ոտի շորշոփն առնելիս,
Երեսն ոտիդ տակն մեկնի, աղաչի։
«Արի՛ Աղասի՝ քո ոտդ համբուրեմ,
Քո անուշ հո՛տին ես միշտ մեռած եմ։
110 Անիրավի սիրույդ կարոտ մնացինք,
էրված, խորոված մենք շատ օր լացինք։
Հոգոց հանելով, շլինքներս ծռած,
Աչկներս կարո՛տով քո վրեն կթած

  1. Մեկ