Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Խոտն իր տակին, տակն իր քոքին
Քոքն ավազին, ավազը քարին
4810 Քարն ապառաժին, սարն իր ձորին.
Ձորն իր տափին, տափն իր ղրաղին
Ղրաղը գետին, գետն իր ծովին
Ծովն իր լափին, լափն իր դալղին
Դալղեն ամպին, ամպն կայծակին
Կայծակն երկնքին, երկինքն երկրին
Երկիրն իր քարին, քարն իր ավազին
Ավազն թփին, թուփն իր ծառին
Ծառն իր ճղկին, ճուխկն տերևին
Տերևն իր ծաղկին, ծաղիկն մարդին
4820 Մարդն իր դոշին, բռնումը ղայիմ
Հոսի տալիս պահում, էլ եդ բաց անում.
Աչքդ ու բարին, տեսնի ու զմայլի.
Վարդը մեկ բլբլուլ, մանիշակն մեկ ղուշ
Թևերին թափ են տալիս թռչում,
Մեկը մեկ ծառի, մեկը մեկ փչի
Վրա նստում ու հենց իրար գովում.
Վարդը քիրն ա, մանիշակն ախպեր.
Վարդը հարսն ա, մանիշակն փեսեն,
Ձեռք ձեռի բռնած, դոշ դոշի տված
4830 Վարդը բլբյաուն ա, մանիշակն ձագը,
Բլբյուլն տղեն ա, վարդն աղջիկը
Մանիշակը նրանց ձեռների աղլուխն
Տղեն պտի գովի, սիրի, գուրգուրի
Գլխովը պտիտ տա՝ իր աղչկանն ուզի.
Աղչիկն իր ծոցն վարդի պես բացած.
Աղջիկն իր սիրտը վարդի պես փռած
Ամոթի ցողը նրա երեսին
Երկնքի լիսը նրա աչքերին
Իրան չորս կողմը փշով բռնած, պատած,
4840 Ուրիշն մոտանա նա թունդ կծակի,
Արինը կհանի ու կմղկտացնի.
Բայց իր բլբյուլին աչքն առնելիս
Ձենը լսելիս հոտն առնելիս
Կըբացվի, կզմայլի, կցնծա, կծիծաղի
Ծոցը բաց կանի, նրան մեջը կդնի
Ու ի միասին նրա կտուցն իր բերնումն,