Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Որ կապէ անկապ զերկիր ընդ երկնից
Որ ածէ անձեռն զիւղ ջերմ մեր սրտից
Ի կանթեղ սիրոյ վերնոյն գթութեան,
Որ հանէ անհողմ զբուրումն անուշից
Ի բուրվառ սիրոյ հօրն փրկութեան։
4970 Ասա՛ ինձ Մուսայ՝ ասա՛ աղաչեմ,
Թե բիրտ շինականն, անկիրթ հողագործն
Այսպէս տածէ զայս հուր արարչագործ,
Քանի՛ Օվիդթ, կամ քանի՞ քաջս Վիրգիլք,
Քանի՞ Պետրարքայ, քանի Հօմեր մեր
Բիւրիցս գերազանց քան զնոսա՝ ա՜խ վայ՝
Խլեալ ի դաշտաց սրբոյն Արարատայ
Կամեին զՊարնաս ընդ ոտիլքն արկանել
Իսկապես զգալ, արդեամբք ցուցանել
Թէ մեր Հայաստան էր դրախտն եդեմ այ
4980 Թէ մեր Արարատ ազգ մայր համայն:
Թէ մեր լեզու ճոխ Նոյեան բարբառոյ
Ստուեր արկան է զհամայն շրթամբք,
Թէ մեր ազգ վսեմ շնորհիւ և արդեամբք
Բերկրեալ, ուռճացեալ է մեծի անդրանիկն։
Այլ ա՜խ լեզու իմ պապանձի ի քիմս.
Դեռ չէ՛ր բաւական Մահմադյան մաթրախ
Թէ չէ՛ր բաւական կռոց գիլափարախ.
Եւ մեր կրօնակիցք Քրիստոսի որդիք
Անգութ խաչապաշտք, կիրթ Եվրոպացիք
4990 ԶՀրէից ապտակ, զՀրէից գաւազան
ԶՀրէից քացախ, զՀրէից փշապսակ
Տուեալ ի ձեռս մեր՝ խաչել տան զիւրեանց
Անծանօթ Քրիստոս, մեր Յիսուս գթած
Զոր մեքն պաշտեմք, նոքա արտաքսեն,
Զոր մեքն տօնեմք, նոքա պարսաւեն.
Զոր մեքն Աստուած՝ նոքա մարդ ասեն.
Զորս մեքն յերկինս՝ նոքա աստ դնեն
Առ որ մեք զսիրտ, նոքա զլեզու
Առ որ մեք զհոգի՝ նոքա զմարմին
5000 Մեք օրհնեմք, պաշտեմք, նոքա բամբասեն
Տա՛ր քնքուշ Մուսայ նոցա զբարի.
Անաչառ Հայկազն օրհնէ զթշնամի.
Ա՜խ սիրտ իմ այրի, աղիքս գալարին,