Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձորը փակվելիս, դաշտը կտանի
Դաշտը փախչելիս՝ դրախտը կտանի
Դրախտն էլ չուզի, երկինը կթռցնի
Ու Աատուծո լսին, անթառամ ծաղկին,
Ոսկեխնձորին, խնկան դաշտերին,
Վարդի աղբրին, քեզ նռան պտղին,
Բալասամ խոտին, անմահ պսակին
5210 Հրեշտակաց դասին, արդարոց կարգին,
Հուրն հավիտյան արժանի կանի.
Քեզ հոգով մարմնով միշտ կզարդարի.
Ինչպես քո խաթեր, քո անոշ սիրույն,
Դաշտը վա՜յ կտա, ձորը կլսի.
Ձորը վա՜յ կտա, սարը կըլսի.
Սարը վա՜յ կտա, ամպը կլսի.
Էսպես արևովդ, քո անուշ սիրովն
Թուփը իր տակին, ծառը իր քոքին
Ծաղիկն իր հոտին, տերևն իր միջին,
5220 Ջուրն իր սրտին, ծովն իր ծոցին
Խոտն իր ռանգին, թուփն իր գլխին
Ավազը մեջքին, քարն իր գլխին
Քարափն իր բաշին, ձորն իր սրտին.
Գետն իր դոշին, սարն իր գագաթին.
Ղուշն իր թևին, օձն իր պոչին,
Ամպն իր ատին, անձրևն իր կաթին
Երկինքն իր սրտին, դրախտն իր փառքին
Քեզ վա՜յ տալով, սերդ հիշելով
Ա՜խ քաշելով, տնումդ տալով.
5230 Իրար գլուխ լալով, իրար ողբալով.
Իրար ծեծելով, հոգոց հանելով,
Կճչան, կմռնչան, կծղրտան, կթնդան
Կճռնչան, կխռնչան, կդռնչան, կկոնչան.
Դմդմբալով, դնգդնգալով, զրմբզրմբալով,
                                                դրնգդրնգալով
Վնգվնգալով, լնգլնգալով, թնգթնգալով, ճնգճնգալով
Շփշփալով, թփթփալով, ճկճկալով, պկպկալով,
Ճռճռալով, կռկռալով, չրխչրխկալով, թրխկթրխկալով,
Ճրրալով, մրրալով, ճռռալով, մռռալով
Դնգալով, դմբալով, լնգալով, վնգալով
5240 Զմբալով, դրմբալով, ճնգալով,
Ճչալով, կվալով, ծվալով, լվալով,