Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փչչին, ծաղկին, ծլին,
Ու նրանց օջաղի խերն ու բարաքյաթը
Աստված պետականն անպակաս անի։
Ու նրա տնկած ծաղիկն
Ձեռնե ձեռը, բերան բերան,
Երեսերես, ճակատ ճակատ
5290 Աչքը աչքի, միտքը մտքի.
Սիրտը սրտի, լեզուն լեզվի
Նրա ձեռը քո դոշին, ճակատդ
Նրա դոշին, աչքդ նրա երեսին
Նրա աչքը ճակատիդ
Լեզուդ բերնումդ
Սիրտդ փորումդ, արին սրտումդ
Աչքդ բնումը, շանդ մարմնումը
Հոգիդ երկնքումը, միտքդ առ Աստված
Երեսդ կբարձրացնես, գդակդ վեր կառնես
5300 Խաչ կհանե՛ս, մեղա կգոչես
Ու մտքումդ կասես։
Աստված ողորմի բարի խրատ տվողին
Բարյաց պատճառին, անում հետ քցողին.
Լացը սրբողին որբի խնամողին
Ազգի լավություն, աշխարքի խերը
Խղճին հաց տվողին, հիվանդ պահողին
Ուզողին, պահողին, պահպանողին.
Նրանց դատաստանն Աստված պետականն
Ղայիմ ղադմի հուրն հավիտյան
5310 Քաղցր, անթառամ, անպակաս անի։
Ննջեցե լոց միշտ իր արքայություն
Սաղին համեշա բախտավորություն
Միշտ կարողություն, միշտ առողջություն.
Մեզ էլ իրան սուրբ երկնային տեսույն
Մեղավոր բերնով խնդրենք որ Աստված
Արժանի անի, մեզ չկորցնի,

Ամեն։


Հայրենեաց ծխոյն, Հայրենեաց բոցոյն
Հայրենեաց օդոյն, Հայրենեաց հրոյն,
5320 Ես զո՛հ ողջակէզ աննման սիրոյն.
Աննման տեսոյն, աննմա՛ն գեղոյն
Սիրտ իմ պատարագ սուրբ նորա ձորոյն.
Սուրբ նորա դաշտի, սուրբ նորա լերին
Սուրբ նորա ծաղկին ծոցոյն երկնային.
Ծոցոյն երկնային ձայնին երկնային.
Երկնային խմբին, երկնային խնկին