Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկնային ազգին Հայկազանց բազկին
Հայկազանց գրոհին, Հայկազանց գնդին
Հայկազանց սրտին, շնչոյն Հայկազանց
5330 Շնչոյն Հայկազանց, շնչոյն խնկաբեր
Շնչոյն երկնաբեր, շնչոյն շնորհածոր
Շնչոյն վարդահոտ, բերնին մեղրաթոր
Բերանոյն համեղ, բերանոյն ուժեղ
Ուժեղ սուր լեզուին լեզուն սոխակի
Որ զիմ մանկութեան շրթունս դեռ անզօր
Բացին ի նանիկ ծնողաց շնորհաւոր
Ծնողաց շնորհաւոր արք զիմ գայթ մարմին
Ի սուրբ խանձարուրս սիրով պատեցին,
Սիրով պատեցին, արտասուօք թացին
5340 Ի ծոց Գրիգորի սուրբ Լուսաւորչին
Յաւազան նորա ի ջուր փրկագին,
Սրբալոյս իւղով զիմ ճակատ օծին
Հայկայ սուրբ բառիլ զիմ անուն եղին
Տուր խաչի կոչեալ զիս դրոշմեցին
Խաչին այն հզօր, խաչին այն ուժգին
Ես սիրտ տամ տուր սիրով կաթոգին։
Նա զիմ Հայրենիս ընդ քառաթևովն
Պահեսցէ անփորձ, անսասան, անխռով։
Նկուն զթշնամիս նորա արասցէ՛
5350 Հզօր զբարեկամս նորա պահեսցէ։
Հայրենեա՛ց ծխոյն՝ բոց՝ անշէջ սիրոյն
Հայրենեա՛ց բոցոյն՝ հուր՝ սիրտ իմ խղճոյս
Հայրենեա՛ց հրոյն՝ փայտ իմ ոսկերաց
Հայրենեա՛ց փայտին՝ կայծ՝ վառ իմ շնչոյս
Հայրենեա՛ց շնչոյն՝ հոգիս բնակարան
Հայրենեաց հոգւոյն՝ մարմինս զուարակ
Ի քիմս Հայկազանց հզօր Հսկայից
Անոյշ ողջակէզ, անոյշ պատարագ
Ի սուրբ՞ սեղանոյ սիրոյս երկնառաք
5360 Լիցի՛, ձոնեսցի՛ ի խորոց սրտիս
Ի բարձունս ի վեր ի ձորոյս աստիս։ —
Զի ծուխ Հայրենեաց՝ քաղցր, լուսաճենճեր
Է հուր երկնային, ի մարմնի՝ անմեռ։
«Էսպես՝ իմ որդիք, մենք ուխտ գնալիս՝
Աղջիկ տղա էստեղ իրար տեսնելիս,
Իրար թամարզու, միշտ կարոտ իրար,
Տղեն նրա մազերն, աչքերն լուսավառ