Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա սուրբ պատկերն, նրա ազիզ բերան
Սպիտակ լաչակն, քողն նուրբ, աննման
5370 Աչքերն հրեշտակի, սիրտը տատրակի
Ունքերն երկնքի կամարի նման
Բոյն սուրահի ու ոսկե ֆնջան
Դոշն աչքն առնելիս, ու կարմիր նռան
Թշերը տեսնելիս, դիպչելիս նրան.
Սիրտը կվառվի, խելքը կզմայլի.
Ջանը կթուլանա, ձեռը կզորանա
Ոտքը երկրիցս՝ հենց կըկտրվի.
Թև կառնի, ինչպես հրեղեն թառլան ղուշ-
Ձին նրա տակին օձի պես կթռչի,
5380 Դաշտք, ու ձորք նրան ձեն կտան, կծղրտան
Ոտք կառնին կփախչին, կթնդան, կցողան,
Սարը՜ նրա համար վիշապ կդառնա,
Ձոր նրա համար ծովի պես կծփա
Սարեր նրա համար դիվանոնց նման
Խոտերն առաջին սուր սլաքի պես
Ավազը առաջին փուշ տատասկի պես
Նա հենց կիմանա գլուխ են բարձրացնում,
Որ նրա սիրեկանն խլեն, ու կուլ տան.
Ինքը մեր ջիվան Աղասու նման
5390 Աղասի ջան իմ՝ քո ջանին ղուրբան
Ուխտ ենք գնում էսօր, քեզ մատաղ գնամ,
Քո թայդաշները առաջիս ցնծան.
Ա՜խ՝ կըլի որ մեկի թվանքի գյուլլեն
Ցցվի սրտումս, չէ թե ուխտ, քեզ մոտ
Իմ էրված սիրտս քա՛շի ու տանի։
Էս էն դաշտերն ա, էս էն ձորերը,
էս էն սարերը, էս էն քարերը.
Որ ոտիդ տակին դող էին ընկնում.
Մեզ երկրպագում, ու քեզ խոնարհում.
5400 Սրանց տեսնելիս, աչքս սևանա.
Ամեն մեկ քոլ, քար, սուր դանակ դառնա,
Աչքումս ցցվի, սրտումս տնկվի.
Նազլուդ սև լաչակն երեսին քցած.
Տեսնելով ընկերքդ՝ մնա քարացած.
Նրա ա՜խն ու ո՜խն իմ եդևիցս
Թոփի նման զարկում, փշրում իմ մեջքս,
Իմ վա՜յն, ա՜խի ձայն ամպ, կայծակ դասած
Ինձանից թռչում, իմ գլխիս թափում.
Հենց բռնես կրակի, հրեղեն ծովի
5410 Միջով անց կենամ, ջանս խորովի.