Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձիու նալն ի կրակն լիսս խավարցնում։
Իմ ջան Աղասի, թառլան Աղասի.
Ղուրբան քո ջանիդ՝ ղուրբան Աղասի։
Թող ձենս կտրեմ՝ խալխը կտեսնին,
Նրանց սրտի տակը կսկսի ցավ տալ,
Նրանց սիրտն էլ կէրվի, կլան, կտրտմին.
Քո սերդ կհիշեն, իրանց սիրելիքն
Իրանց էլ կսկսեն ցավիլ, մորմոքիլ
5460 Ես չեմ ուզում նրանց սիրտը փուլ ածել,
Նրանց ուրախ սրտին կրակ վեր ածել,
Նրանց ուրախ գլխին քուքուրթ վեր թափել
Նրանց լերդ ու թոք հալած արճիճ լցնել
Նրանց աչքի միջումն հրեղեն սուր ցցել։
Նրանք որ խնդան, հենց գիտեմ իմն ա։
Նրանց խոսք, ծիծաղն, բոլոր իմն ա։
Ես ինչ սրտով նրանց բարի սիրտն խոցեմ,
Ջուրը հանեմ միջիցն, տեղը կրակ ածեմ.
Թուրը հանեմ մսիցն, տեղը լցնեմ
5470 Միսը կտրեմ նրանց՝ տեղը թույն դնեմ,
Աչքի լիսը հանեմ, տեղը մզրախ ցցեմ։
Չէ՛. Աղասի՛ ջան՝ թո՛ղ աչքս սրբեմ.
Ցավս փորս տանիմ՝ որ դհա էրվիմ.
Իմ սիրտը փակ ա, իմ կրակն իմ մեջ.
Ես միայն էրվիմ, ուրշի խի՞ստ էրեմ։
Ուրշի սիրտը ցավս խիստ խոցեմ։
Ես տանեմ մենակ, այլք ուրախ մնան։
Նրանք որ տխրին, ես էլ պետք է լամ,
Նրանք ծիծաղեն, ես էլ ծիծաղեմ.
5480 Ուրախ ըլիմ ես նրանց հետ ծիծաղիմ.
Տխուր իմ սիրտս՝ էլի ծիծաղիմ.
Ծովի պես գնա արինն սրտումս
Բոցի պես վառի կսկիծս իմ ջանս.
էլի ես իմ լացս, իմ սուգս, արտասուքս
Իմ կսկիծս, իմ կրակս, իմ դարտս, իմ մուխս
Երեսս փարդա, աչքերս էրթիկ՝
Բերանս դուռը, ականջս փանջարա
Մեկ ձեռս խուփը, մեկ ձեռս խեհերկաթ.
Քթերս սնդու մատներս սնդվակալ,