Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5490 Սիրտս մեկ թունդիր աթաշ կրակով
Լցված, Չվառած, ծուխը տուն լցրած
Ծուխը դուս գալիս՝ աչքս լցվելիս,
Սիրտս թունդրի պես վառված, էրվելիս
Աչքերս փափկեմ, բերանս բանամ
Բերանս փակեմ, աչքերս բանամ,
Ականջս կաչնեմ, որ ձեն չիմանամ,
Բերանս փակեմ՝ ուրշին ձեն չտամ.
Մեկ ձեռով խառնեմ սրտիս կրակը
Մեկ ձեռով քաշեմ խուփը բերանը.
5500 Բթերս բանամ, որ ծուխը դուս գա
Բերանս բանամ՝ որ մուխը դուս գա,
էլ եդ սնդուն կալնիմ, ու խուփը քաշեմ
Որ գոլը չի՛ դուս գա, սիրտս հովանա,
էրեսիս փարդեն քաշեմ իբերնիս վրա
Որ օքմին չտեսնի, հենց ես իմանամ,
էրվիմ, խորովիմ, լերդս չորանա
Ճաթի կտորի պես գունդուկծիկ ըլի
Ում էլ թե որ տամ, ձեռը դեմ չանի.
Վերցնեմ, քցեմ ես շան առաջը
5510 Շունն էլ մռռա, ու հոտ չի քաշի
Եդո վերցնեմ սիրտս, աղբի հետ դեն քցեմ
Որ ոտի տակ տան, սիրտս կխճորեն
Կամ ջուրը քցեմ՝ որ ձկներն ուտեն,
Ակներն էլ չուտեն, հանեն դեն քցեն.
Ու քար, ավազի հետ գնա ու կորի.
Յաղու ձեռն ընկնի, չաղին էլ չտանի
Ետո գլգլալով, քարի, թփի գլխով
Պատեպատ դիպած, ջանըհան էլած
Գնա ծովն ընկնի, անդունդը խրվի
5520 Դատաստանի օրն էլ նա էնտեղից
Չկարենա դուս գալ, ու մնա խավարումն
Իսրի պուճախումն, անշեջ կրակումն
էրվի, խորովի հուրն հավիտյան
Ո՛չ մաշվի, կհալվի, տանջվի, չարչարվի.
Որ ես էն վախտը մի քիչ դինջանամ
Սիրտս հովանա, իմ գլխիս վայ տամ
Թե ո՞վ եմ կորցրել, ում չեմ ման գալիս
Ու դառն սև օրս ես չեմ էլ լալիս,
Որ Աստված էլա երկնիցը մեկ քար
5530 Քցի գլխիս, սպանի, որ էս աշխարքիցն,