Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գլխիվեր օդիցն շշմած, կախ ընկած
Պետք է հազար կտոր լինիմ ես անդարձ։
Մերին, ապառաժն աչքները խփելով,
160 Սասանին գողան, ինձ կախ տեսնելով։
Երեսները կալած, խղճիս վրա սառած,
Եդ են դարձընում ահ ու դող ընկած.
«Աղասի ճխում, Աղասի կանչում,
Անգութ Աղասի, էդ ի՞նչ ես անում։
Մեկ ազգ, սաղ աշխար քեզ համար սքան,
Ծեծեն ոտն ու գլուխն քո խաթեր՝ ջի՛վան.
Ի՞նչպես չես ըմբրիդ, ազիզ արևիդ
Խնայում, ա՛նիրավի քո ջիվան ջանիդ,
Կամ մոր արտասվաց,[1] կամ հոր ծերության,
170 Սիրուն Նազլվիդ ջանին աննման»։
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, Նազլու սիրեկան.
Սիրովդ տոչորվիմ, բայց հոգիս բիրդան
Դուս չի գալիս, որ շուտով պրծնիմ,
Մոխիր ես դառնամ, ցավիցս ազատվիմ։
Անբան քարերն էլ, անասուն, հայվան[2]
Սև օրիս վայ տան, դու ո՛չ Նազլո՛ւ ջան։
Հո ձենդ ինձ համար փակված, պապանձված
Լեզուդ, սիրուն աչքդ աչքիցս հեռացած։
Չեմ լսում, տեսնում, ես չեմ իմանում,
180 Քնում եմ, զարթնում, միայն երազում՝
Սիրուն երեսիցդ հասրաթըս առած,
էլ եդ զարթնում եմ։ Ա՜խ ո՛վ իմ Աստված՝
Դու չկաս մոտիս։ Քարերն ձեռս առած՝
Խփում չոր գլխիս, ծեծում, ինձ սպանում։
Թագում եմ դոշիս, էլ եդ նվաղում։
Սևանում ա աչքս, երկինքն խավարում՝
Կայծակ, ամպ, կարկուտ թնդալով թափում։
Իմ չար գործքի վրա գժված, կատաղած։
Բայց ինձ երկինք ինչ, աշխար, արարած.
190 Բոլոր քանդվեցավ, բոլոր վերջացավ։
Երկնքից որոտմանն անկաջ չանելով,
Բանում եմ գըլուխս՝ անշարժ կանգնելով.
Աչքերս կայծակի, էս կարկտի տակի,
Գոչում, հառաչում։ Մեկ կտոր կրակի
Կարոտ եմ մնում, որ սրտիս դիպչի,
էրի, խորովի ինձ հանկարծամահ։
Ոսկերքս ու մարմինս դառնան փոշի։ Ա՜խ
Համին բալքի թե խղճիս խեղճ գալով
Իմ մեկ[3] պտղունց թոզն երեսիդ տալով,

  1. Բնագրում՝ արտասված
  2. Սկզբում՝ հայվան, անասուն
  3. Սկզբում՝Մեկ իմ