Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ ինչ որ ասեն՝ հենց իմանա թե
Դաբ, զուռնա են եդևիցս ածում
Որ ոչ ականջը լսի, ո՛չ աչքը տեսնի
5660 Սրտումն ահ ու դող, պատկառանք չըլի.
Երեսի կաշին գնացած ըլի.
Ու բան դնողի, մեկ բան ասողի
Կամ ջուր ուզողի, աչքը ջուր կտրի
Էնքան մտիկ անի, ու սիրտը փորումն
Իրան աղկներն կտրատի, ուտի։
Էնպես գիտես թե՝ նրանց պատկերը
Երկնքի ցողը վրեն էկած, դրած
Գարնան վարդ ըլի էնդե բաց էլած։
Որ նոր ըլի բացվում, ո՛չ ձեռ ըլի դիպել.
5670 Ո՛չ աչք ըլի տեսել, ո՛չ ոտ ըլի կոխել
Ո՛չ շունչ ըլի առել, ոչ աչք ըլի դիպել
Ու ղուշը վրովը հեչ անց չըլի կացել։
Էնքան ամոթ ու ջուր նրանք ունեին
Իրանց էն լաջվարդ պայծառ երեսին։
Թուր ըլիս էրեսին դու խաղացնում,
Նա իր երեսն եդ չդարձնի,
Ատամներն բանա, վրեդ ծիծաղի.
Երեսը տեփրի պես էնքան գանգ տեսած,
Ու խմոր հունցած, որ բոլոր մեջը
5680 Քոս ըլի ընկած, երեսի կաշին
Սեղանտախտկի նման էնքան վրեն
Որդնակ քաշած, որ երեսի միսն
Վեր ըլի թափած ու էնպես կոկված.
Որ մեկ կաթը շուր վրեն չկանգնի,
Փախչի ու ցրվի։ Երեսի կաշին
Թունդրի կողի պես էնքան հաց թխած
Ու տեղը քերած, որ ո՛չ խուփ բռնի,
Ոչ շուրթն ունենա։ Կավե բոնձու պես
էնքան էնքան ձեռ ընկած,
5690 Ո՛չ ունկ ունենա, ոչ պռունկ կամ բողազ։
Ծակ խարարի պես ամեն մեկ դհից
Հազար կարկատան ու կար ունենա.
Հին Խախալի պես ձարերը դուս թափած
Ավազ էլ ածես, տեղը բանդ չըլի
Կրնկհան էլած անշեմ դռան պես,
Որ ուղտ էլ մտնի, գլուխը չկռացնի։
Պոլիկ գդալի պես էնքան մեջ ընկած,
Որ գլուխը բռնես, պոչն ձեռիդ մնա