Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



Թե պոչը բռնես ձեռդ բերանդ չհասնի։
5700 Երեսին խփես, քամակը դեմ անի,
Քամակին խփես, փորը դեմ անի.
Աչքը որ կալնիս, բերանը թաց անի,
Բերանը կալնիս, քիթը բաց անի,
Դեռ ծափ չի՛ տված, թևերն բարձրացնի,
Դեռ զուռնեն չածած, ոտները բարձրացնի,
Շանը այ իթ ասես, նա ոտդ կծի.
Կալափն փիշ ասես, նա ձեռդ չանկռի.
Մեկ խոսք որ ասես, նրան քյար անի,
Գյուլլի պես պատին դիպչի, եդ դառնա,
5710 Քո գլխին դիպչի, քո գլուխդ տանի,
Քո դոշին դիպչի, քո սիրտն խորովի,
Տված խրատդ հենց քամու նման,
Մեկ ականջովն մտնի, մյուսովն դուս գնա.
Ջանս ըլիս ասում, դու չոռ ետ լսես.
Չոռ ըլիս ասում, նա քո երեսին
Քաֆթառ, գիլի պես ատամներն բանա,
Վրեդ ղնջոտա, վրեդ ծիծաղի,
Քո թուքդ օձին էլ քյար ըլի անում,
Նրա համար ծաղիկ մանիշակ ըլի.
5720 Քարին ասելիս, քարն տրաքում ըլի,
Նրան ասելիս, քեֆ անում ըլի,
Ատամներդ բոլոր ու գլխիդ մազերն,
Համարած դրած ժամագրքի պես
Իր կռնատակին, որ երբ սիրտն ուզի,
Բանա ու կարդա, ու երբ չուզենա,
Խփի դինջանա, քո ասած խոսքդ
Չաթվի չդնի, ո՛չ ասած ջուղաբդ
Չվանի դնի.
Ձենդ փորդ ընկած, լեզուդ բողազիդ
5730 Թուքդ բերնումդ չորացած վախտին,
Լերդդ չորացած դոշիդ կպչելիս,
Նա իր նկթովն մեկ պուտ ջուր էլա,
Չի թռչի բերի բերանդ թաց անի.
Հոգևարք ընկած դու հոգիդ տափս,
Որ քիթդ բռնեն, ջանդ հետը դուս գա,
Նա մեկ սառը ջուր, որ ուզես, չտա.
Աչքդ որ ճամփին ջուր ըլի կտրվում,
Կշտովդ անցնելիս, մեկ եդ չնայի,
Քեզ մտիկ անի, քո հալդ իմանա
5740 Քո քեֆդ հարցնի.
Ջաղացաքարի կամ ձիթըհանքի