Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարի պես տեղը հենց կպած ըլի,
Որ օխտ լուծ գոմեշ տեղից չի ժաժ տա,
Օձը վրեն քցելիս, նա օձի գլուխն,
Բերանն արնում ըլի, ու ծոցը դնում.
Տունդ էրվում ըլի, նա մեկ ձեռն էլա
Չի բարձրացնի, հավիդ քիշ անի.
Որդիքդ, զավակդ հարամու ձեռին,
էսիր գնալիս, նա մեկ ա՜խ չքաշի.
5750 Գլուխդ որ կտրեն, նա մեկ երեսիդ
Ճանճերն էլա, հենց եղ չըլի անում,
Իր գլուխը սանդրում.
Փորդ ըլին հղում, նա մեկ ասեղ էլ
Չի ուզի քերի, քո փորդ կարի,
Ջուրը քեզ տանելիս, նա մեկ աչքն էլա
Չըլի բարձրացնում, թե տեսնի բալքի
Թե ինչ խաբար ա, ձեռիցդ բռնի
Քեզ ջրից հանի, շորերդ մզի,
Շորերդ չորացնի,
5760 Տունդ էրվելիս, նա մեկ կաթ ջուր էլ
Վազի ու բերի, կրակն հանքցնի։
Գլուխն ըլին կոտրում, նա մեկ ձեռն էլա
Չի բարձրացնի, ճանճերն դեն անի,
Աչքն ըլին հանում, նա մեկ թերթևանունքն
Խփի, որ մատդ աչքը չի մտնի.
Սիրտն ըլիս ճղում, նա ոտին չանի.
Բողազը կարելիս, նա մեկ գլուխն էլ
Չըլի ժաժ տալիս, որ ձեռիդ դանակն
Բողազին չդիպչի, գլխողն անց կենա.
5770 Ականջումն դափ, դառնա փչելիս,
Թե գելն հարամին իր սուրուն տարավ,
Հենց ըլի իմանում, թեք իրան ասում ես,
Հարսանիքը կերան պրծան, թեզ արա՛.
էլ քեզ փայ չընկնիլ գլխիդ ճարն արա՛;
Կամ նրա շլընքիցն մեկ շաղացի քար
Կախ ըլին տված, որ թե գլուխն ժաժ տա,
Քարն դոշին կըդիպչի, ջանը կհանի,
Անջան կմնա, գլխին վայ կտա,
Ամեն մեկ ոտից հինգ լդրանի քար
5780 Կախ ըլի ընկած, որ թե ոտը փոխի,
Ոտովը ընկնի, երեսի վրա