Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեր ընկնի էն սհաթն բանհոգի ըլի.
էրեսի մորթին դաբի կաշու պես
էնքան ըլի ծեծած, որ սաղ տեղ չըլի.
Ամեն մեկ աչքերն ջրի խլվակի պես
Ճոթռած ըլի, որ ջուր չըլի բանդ ըլում,
Կամ բան քյար անում, կամ քար դեմ ընկնում.
Բերանը նենց քյալավա ըլի,
Ո՛չ դուռն ունենա, ո՛չ կտուր, ոչ շեմ,
5790 Թե շուն, թե կամ գել միջովն անց կենա,
Միջումը նստի, միջումը քնի։
Անձրև ըլի գալիս, թե ձյուն, թե կարկուտ,
Մեկ կտուր չունենա, որ մեջը թաց չըլի.
Ու բուք ու քամին ինչ զիբիլ ու ախպ
Ասես տանի նենց նրա մեջն ածի,
Քանդած խոռի պես ով ասես նրա
Գլխովն անց կենա, քարերն վեր ածի,
Իր իգին քանդի, իր պատը քանդի,
Իր մալ ու դովլաթն իր միջովն տանի.
5800 Շանը քար քցես, քարի հետ վազի.
Նրան քար քցես քեզ վրա թռչի.
Երեսդ վեր բերի.
Ծակ կարասի պես կոտրած, ոռքն ընկ՛ած,
Ո՛չ կոծիկ բռնի, ո՛չ խուփ բերնին գա։
Ճակատը պատռած ու կամ դուս պրծած
Լեռ քարափի պես քամակը ցցած,
Ո՛չ թոփ քյար անի, և ո՛չ թոփխանա.
Առաջիդ կանգնի, ճակատը ցցի,
Թքես էլ վրեն, նա հենց ծիծաղի։
5810 Քամակն հենց իշի փալանի նման
Կողքին քացի տաս, մեջքը դեմ անի,
Մեջքին քացի տաս, փորը դեմ անի,
Գլխին բռնցկես, ոտը քեզ ցցի,
Ոտին թե խփես, սիրտը դեմ անի,
Սիրտը կխչորես, ծպտուն չտա,
Մեկ ախ էլ չասի, տեղիցը ժաժ գա.
Ո՛չ բռունցք քյար անի, ո՛չ քացիդ զոռ տա.
Ոտիցը թե բռնես, ու շանը քցես,
Շունն էլ երեսը նրանից դարձնի։
Հոտ էլա չքաշի, մոտ էլա չվազի։