Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոտ չգա՝ որ ինքն էլ ռուսվա չըլի։
Ջուրը ձեռք չունի՝ որ քեզ սիլա տա.
Ջուրը մատ չունի, որ աչքդ կոխի.
Ջուրը ոտ չունի, որ քեզ քացի տա
Ջուրը ձեն չունի, որ թե ծեծվես, լա.
Թե երեսը կոխես, երեսը փախցնի։
Ջուրն ատամ չունի՝ որ ոտդ կծի,
5870 Կամ փեշիցդ քաշի, քեզ հետը տանի
Ու ոտ ու գլխով, դու գնաս կորչես։
Ո՛չ իզդ երևի, ո՛չ թոզդ մնա։
Ջուրը փուշ չի՝ որ քո մատդ խրվի,
Մատիցդ հանելիս՝ աչքումդ ցցվի
Աչքդ խփես, ցավ տա
Թե բանաս, ցավ տա։
Թե հանես, սզլթաս, թե թողուս, մղկտաս։
Թե միսդ հղես, արինդ դուս տա,
Թե արինդ ծմես, միսդ սրսռա:
5880 Ձեռդ ծոցդ դնես, էլի մրմնջա
Ձեռդ ծոցիցդ հանես, էլի կսկծա։
Թե աչքիդ դնես, էլի աչքդ լա,
Թե սրտիդ կպցնես, էլի սիրտդ ցավի.
Թե ջուրը դնես, էրի, թե կրակ դնես, էրի,
Թե ջրից հանես, էլի էրվի, խորովի։
Քամուն տաս ցավի, գետինը քսես ցավի։
Ո՛չ քնած տեղդ, ո՛չ գլուխդ վրեդ
Ո՛չ աչքդ երեսիդ, ո՛չ խելքը գլխիդ
Ո՛չ երեսդ բարձին, ո՛չ ոտը տակիդ
5890 Ո՛չ լիսդ աչքումդ, ո՛չ ձենդ փորումդ
Ո՛չ շունչդ բերնումդ, ո՛չ նաֆաս քթումդ,
Ո՛չ լերդ փորումդ, ո՛չ արինդ մսումն
Ո՛չ ղուղդ ոսկոռումդ, ո՛չ միսդ վրեդ
Քամին անկաջումդ, արևն էրեսիդ
Երկինքը գլխիդ, երկիրը տակիդ
Աչքերդ առաջիդ, կամակդ եդևիդ
Ուսերդ վրեդ, ծնկներդ ոտումդ
Ատամներդ բերնումդ, ձեռներդ դոշիդ
Աշխարքն չորս կողմդ, դու էլ միջումը
5900 էնքան մեռած ես, որ մեկ հո էլա
Չես կարում անիլ ու եզդ քշիր
Կոտրած մատներդ հո փլավ չեն ուտում,
Որ ձեռդ բարձրացնես՝ քո գլուխդ քորես։
Ու աչքդ ուրշի ձեռին չքցես,
Ու նրա թիքեն հենց հարամ անես,
Որ բողազումը ցցվի, կամ սրտումը տնկվի