Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այ դու տնաշեն՝ դու էլ ունիս բերան,
Հո քո բերանը չի վռվել, պապանձվել.
Լեզուդ չորացել, ձենդ փորդ ընկել.
5910 Ուզում ես դու որ հենց մեկ քյալփաթին
Քցեն բերանդ, զոռով եդ ճոթռեն,
Որ դու մեկ գոռաս, կամ մեկ հո ասես։
Ի՞նչ ա էլել քեզ, հո ձի չի գլխիդ
Հենց քացի տվել, կամ տունդ գլխիդ քանդվել
Քեզ տակով արել, յաղեդ, քարվանդ
Չափմիշ արել ու կամ խփել, տարել
Կամ աշխարքի պարտքն հո չեն քեզանից
Ուզում, որ էդպես քացախել, թթվել ես
Ու բազկաթանի, մածնի կճճի պես
5920 Պճպճում, եռ գալիս, ու քյալլա տանում։
Կամ սև ամպի պես նոթերդ կիտել
Ունքերդ աչքիդ վրա ճոլոլակ արել
Մասրի փշի պես քո տակդ ծակում
Փիս ձեռի ղշի պես քո հավդ տանում.
Կեռ մանգաղի պես ծերդ քեզ խփում
Կենճակ բահի պես որ թե չունենալ
Թափչակ ու կոթ մեզանից կոթ կուզի
Թե կոթ էլ քցես, հողին քյար չանի,
Թափչակին էլ տաս, քո ոտդ ցավի
5930 Բերան չունենա, քեզանից ուզի,
Քերանն էլ սրես, շուտով քոռանա
էլ եդ քո գլխիդ հենց բալա դառնա։
Գլուխդ կտրելիս, ձեռդ դեմ արա
Ձեռդ կտրե < լի > ս, քացի էլա տո՛ւր
Միջքիդ որ աղուն աղան, հենց կկարծես,
Մեջքդ քորում են, գլուխդ դեմ կանես
Գլուխդ որ ծեծեն՝ հենց կիմանաս թե
Գլուխդ քորում են, մեջքդ դեմ կանես
Կտուրդ որ քանդեն հենց կիմանաս թե
5940 Զուռնա են փչում, կսկսես պար գալ
Խալչեն՝ որ տակիցդ հանում ըլեն տանում,
Հենց կիմանաս՝ թե քեզ քուն են դնում
էլ չե՛ս հարցանիլ թե ի՞նչ են անում.
Մեկ գլուխդ բարձրացնիլ ու մտիկ անիլ
Որ տեսնես էլ թե ախր ինչ են անում։
Տունդ որ սրբում ըլին, թոզն տունը կոխած,
Դու թոզի միջում քոռացած, խրված,