Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերանդ էլա կամ քիթդ չիս բաց անում,
Որ մեկ փռշտաս, կամ մեկ դու հազաս,
5950 Որ թոզը կուլ չգնա, ու քեզ հենց խեղդի։
Ծխումը նստած էլ չես ասում, թե,
Տունը չըլի իմը, հո աչքս իմն ա,
Աչքս մեկ խփեմ, դուռը բաց անեմ,
Որ ծուխը քաշվի, որ օդը պարզի,
Ո՛չ աչքս քոռանա, ո՛չ գլուխս ցավի,
Ո՛չ տունս. սևանա, ո՛չ շունչս կտրվի։
Նստում ես հենց միշտ դու ծալապատիկ
Ու ծանրաքոթոթ փիս քոռ հավի պես
Բերանդ բաց անում, ծուխը կուլ տալիս,
5960 Աչքդ բաց անում, սև օրդ լալիս։
Ո՛չ աչքիդ խնայում, ո՛չ տանդ խեղճ գալիս,
Ու մտիկ անում, թամբալ իշի պես
Քուցին քուցին անում, որ մեկ մարդ անտես,
Կամ աստվածասեր, գա փալանդ դզի,
Նոխտեն գլուխդ անի, տոբրակը բերի.
Գարի, դարման տա, որ էլ չաշխատիս,
Հենց տեղնատեղդ կանգնած մշրես։
Գլխիդ որ կարկուտ գա, հենց կիմանաս թե
Ոսկի են ածում, գոտդ էլ բաց կանես։
5970 Գլխիդ որ անձրև գա, հենց կիմանաս թե,
Լիս է վեր գալիս, աչքդ էլ բաց կանես։
Գլխիդ որ քար ածեն՝ հենց կիմանաս թե
Թութ են թափ տալիս, բերանդ էլ բաց կանես։
Գլխիդ որ բռնցկեն՝ հենց կիմանաս թե
Չամիչ են տալիս՝ ջեբդ էլ բաց կանես։
Գլխիդ որ քար աղան՝ հենց կիմանաս թե
Ցորեն են աղում, չանաղղ դեմ կանես։
Գլխիդ որ քացի տան՝ հենց կիմանաս թե
Բադամ են թափում, բուռդ էլ բաց կանես։
5980 Գլխիդ որ կրակ վառեն, հենց կիմանաս թե
Թունդիրն են վառել, շորերդ կհանես։
Գլխիդ որ փետով տան՝ հենց կիմանաս թե
Գող շանն են ծեծում, մեկ փետ էլ դու կվերցնես:
Գլխիդ որ քար քցեն՝ հենդ կիմանաս թե
Կատվին են սպանում՝ մեկ քար էլ դու կբռնես։
Տակովդ որ սելավ գա ու անց կենա,
Հենց կիմանաս թե իգին են ջրում,
Մեկ բահ կվերցնես, քո մարգին կանես,