Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձիու հոգին առնելով, իշի քամակը ջարդելով
Ճամփեն կարճացնում, սիրտ զվարճացնում.
Ու քեֆ անելով, խոսք ու զրից տալով
Գնում մեկ գետի ղրաղում վեր գալիս
Հանում հավն ու ճուտն իրար ձեռք տալիս
Քաթեն, խորովուն, գինու տկճոր
6120 Քցում դարդակում ձորումն, լցնում իրանց փոր
Ճամփորթի տալիս, ղշերին փայ անում.
Որ մուրազն առնի, ով ուխտ ա գնում։
Բայց որի մուրազն էնքան շատ կըլի
Ինչպես աղջկերանց, ջահել տղերքի.
Որ բոլոր ճամփին իրար մտիկ տալով,
Հոգի քները թռավ՝ ախ ոխ քաշելով
Ծառն էին տեսնում, նրանք ա՜խ քաշում.
Սարն էին տեսնում, նրանք վա՜յ ասում։
Ո՛չ ծառն էր ճղվում, նրանց մեջն անում,
6130 Ո՛չ սարն էր տրաքում, նրանց ներս տանում,
Որ էրված սրտերն, խորովված դոշերն
Կարոտ երեսներն հասրաթ դոշներն
Ջուր կտրած աչքերն, ծով դառած մտքերն,
Բոց դառած լերդերն, կրակ ընկած ջաներն,
Սուր դառած ձեռներն, միս դառած ճտերն
Իրար փաթութվին, իրարի գրկեն,
Միսն արին դառնա ջուրն տաքանա.
Կրակն հովանա բոցն բարձրանա
Ցողն երկնային նրանց սիրտն բանա.
6140 Սիրտ սրտի տված, երես երեսի,
Դոշ դոշի դրած, գլուխ ճակատի
Ծոց ծոցի կպցրած սարի ծոցումը
Ջան ջանի ղուրբան ծառի միջումը.
Կամ սարն նրանց ճնշի, քարացնի
Կամ նրանց սերը սարին տաքացնի.
Կամ սարն նրանց հոսի տա, մեռցնի,
Կամ իրանք սարին, աչք տան՝ որ զարթնի,
Կամ ծառն նրանց իսպառ փետացնի,
Կամ նրանց շունչը ծառն կենդանացնի.
6150 Կամ ծառն նրանց ծաղիկն փչացնի,
Կամ նրանց սիրտը ծառը ծաղկացնի.
Կամ անշունչ քարերն նրանց մարմինը թաղի,
Կամ նրանց բերանն քարին հոգի փչի.