Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամ սարի խոտերն նրանց հոգին առնեն,
Կամ նրանց հոգին խոտն կանաչացնեն,
Կամ աղբրի ջուրը նրանց արտասունքն
Լվանա, սրբի նրանց սիրտ հովացնի,
Կամ նրանց արտասուքն աղքբրի սիրտը
Աղի համովը խառնի, քաղցրացնի:
6160 Կամ թռչունք նրանց սերն գովաբանեն,
Թուլանան նրանց վառ շնչի բոցովն,
Նրանց վրա ընկնին, իրանց հոգին տան.
Կամ նրանք թռչնոց լեզու քարբառ տան.
Նոր թև, նոր հոգի, նոր նոր արև բանան,
Որ գնա բարձրանան գնա վերանան
Նրանց սուրը սերը երկնքին խաբար տան.
Երկինքն վերևիցն քաղցր աչքով նայի,
Քաղցր երեսով քաղցր բերանով
Նրանց սերն օրհնի, նրանց բախտավորի,
6170 Որ բալքի թե նրանք իրանց ուխտն առնեն,
Իրանց հասրաթըն, իրանց փափագըն
Հասնին՝ կատարեն.
Սուրբ սեղանն նրանց իր ծոցը քաշի.
Սուրբ խաչը, թագը նրանց պսակի,
Սուրբ քահանեն աջն նրանց զլխին դնի
Նրանց գլուխն օրհնի, նրանց սերն օրհնի,
Որ մի բարձի վրա միասին ծերանան,
Ծռով, զավակով, հարսնով, թոռներով,
Բազմին ու անեն, ցնծան, զորանան.
6180 Բերկրին, ծերանան մեկ հողի տակի.
Ծլեն, բողբոջին ու կրկին ծաղկին,
«Փեսայն բլբուլի, հարսը վարդենու,
Ծառ դաոնան դուս գան սուրբ գերեզմնիցն
Հողի տակին էլ ինչպես հողի վրեն
Բլբյուլն իր վարդի սերը միշտ գովի,
Վարդն իր բլբյուլի կարոտն լցնե,
Իրար սիրելով, իրար գրկելով,
Թոփն գնան երկինքն, էլ կրկին ետ գան
Իրանց զավակաց արևովն խնդան.
6190 Իրանց զավակաց գլխովն պտիտ գան.
Իրանց զավակաց սերն էլ վայելեն.
Սիրտը մխիթարեն, իրանց մոտ տանին,
Որ միշտ հավիտյան միասին լինին,
Միասին խնդան, միասին ցնծան,