Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էլ ո՛չ իմ հացի ղրաղը ես կտրեմ,
6280 Գերեզմանաքար իմ վրես չընկնի,
Թող երկինք երկիր ինձ վկա ըլի
Թող էս հողն, էս քարն ասածս լսի
Թե սուտ ըլիմ ասում, ինձ նրանք չթաղեն
Իրանց մեջ չտանին, իրանցից ղրկեն,
Թո՛ղ ծովն իր ծոցը ինձ համար փակի,
Թող գետն իր սիրտը իմ սիրտս չթաղի.
Թե որ մեռնիմ էլ, ինձ ներս չթողան,
Թե սիրտս չըլի ասում, բերանս խոսի,
Թե իմ սրտի ուխտն, մուրազն էս չըլի
6290 Մեռնի, ջանըս տամ, ապրի հոգիս տամ,
Նրա կշտին, արևովն խնդամ
Մատաղ անելիս, թե խունկ ծխելիս
Թե մոմ վառելիս, ծունր դնելիս
Թե խաչ հանելիս, թե հաղորդվելիս
Բոլոր նրանց աղոթքն, բոլոր արտասունք
Բոլոր հառաչանքն, բոլոր պաղատանքն
Սիրտ ա ու հոգի, սեր, հույս ու հավատ,
Ջան ա ու մարմին, մահա ու կամ կյանք,
Միս ա ու արին, ձեռն ու դոշ ճակատա
6300 Գլուխ, ծոց և գիրկ, բարձ ու կամ դոշակ,
Ի միասին կամին ապրիլ, ծերանալ,
Ի միասին կամին մեռնիլ, անմահ մնալ.
Դրախտի խնձորն քաղել, իրար տալ
Դրախտի ծաղիկն փնջել իրար տալ,
Դրախտի ցողովն քնիլ վեր կենալ
Դրախտի հովովն բերկրիլ, զվարթանալ,
Դրախտի ծաղկանց վրա ննջիլ, երազ տեսնիլ,
Դրախտի լուսովն պատիլ, պարուրիլ։
«Ա՜խ դու առաջի սիրո ժամանակ,
6310 Ո՞ւմ աչքը քո երազն տեսավ, չմնաց
Հայիլ զմայիլ, սիրտը վառ, աչքը բաց,
Չուզեցավ էն հողն էլ պաշտի, պատվի,
Ուր իր սիրելին աչքի առաջի
Տեսավ ման գալիս, ջանը դող չընկավ.
Չուզեց հող դառնա, գետնին չդիպավ,
Մղկտալով, լալով իր մտքումը չասեց։
Երեսս առաջիդ փիանդազ կանեմ,
Քո ոտին ղուրբան, քո ցավը տանեմ,
Կամ կոխիր երեսս, որ հոգիս քեզ տամ,