Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



6360 Մնի սերը ղավ, մյուսինն կրակ.
Մնի սիրտը քար, մյուսինը չախմախ.
Իրար խփվելիս՝ մնում խելքամաղ.
Մընի հոգին էր, մյուսինն ամպի ձեն,
Իրար ընկնելիս սար ու ձոր ճաքեն.
Մնի սիրտը ծով, մյուսինը ֆռթնա
Իրար հասնելիս, անդունդն դողա։
Երկինքը սասանի, երկիրն դղրդա.
Մնի ճակատն ամպ, մյուսին կայծակ
Իրար դիպչելիս, աչքի լիսն մխա։
6370 Մընի սիրտն ծղնոտ, մյուսին անշեջ բոց
Իրար կպչելիս՝ վառի, վարվռա,
Մընի սերը խոտ, մյուսինը մանգաղ,
Իրար բռնելիս վարդ սիրտն հոգին տա.
Մընի երեսն գլուխ, մյուսինը սուսեր,
Կտրելիս իրանց արյունն հոսա։
Բայց ահ ծնողաց, ձեռն հավատս
Կուսության սուրբ սերն, մաքրություն հոգվո,
էն սուրբ կաթն մոր. էն ջերմ խրատն հոր
Թե աղչիկ աղա մինչև վերջին օր
6380 Խեթ աչքով իրար թե մտիկ անեն
Չար մտքով իրար թե երեսի նայեն
Իրանց ոտի կոխած խոտն էլ կչորանա
Նրանց ձեռի դիպած ծաղիկն քար դառնա
Ջրին մատ գնան, ջուրը կրակի պես
Կէրի, կփոթոթի, նրանց մոխրի պես.
Աղչիկն օձ կդառնա, աղին կկծի,
Տղեն ուր գնա քաչքերն թուր առած
Ետևիցը կընկնեն, որ նրան կտրատեն,
էն քաչքերն՝ որ միշտ սար ու ձոր բռնած
6390 Հետներս սոսին, հետներս ծիծաղին,
Ձեն տալիս, ձեն տան, ծափ տալիս, կանչեն
Գիշերն մեկ ձորի քարափի տակավ
Մեղ անց կենալիս բռնեն, հրավիրեն
Տանին իրանց մեջն, կալնին ու խեղդեն։
Մեր բարի հրեշտակն մեր սիրտն տեսած
Կթողա մեզ ու դիվանոնց ճանկին
Մեկ քար ափի մեջ կամ ձորի տակին
Մեզ վրա կթափին գետինը կքաշեն.
Գեթարդյալմազի միջումն կնստացնեն.
6400 Աղչիկն ու տղեն իրար առաջի
Բաց աչքով գիշեր ցերեկ կնստին,
Իրար կտեսնին, իրարից կզղվին,