Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերն օձ կարճի պես, մեղքն անթեշ կրակի
Բերնից դուս կգան, սիթար կթափին
Սրտից դուս կգան, ծոցը կթափին
Հրեղեն սուրը գլխըներին քաշ,
Անշեջ անդունդը բերանը բաց արած
Մեկ ծանր զնջիլ հազար լտրանի
Ոտներին քցած ու տեղը կապած
6410 Չորս կողմերից էլ չար սատաները
Հանած ալմազ թթի պես
Թե ծիծաղում ըլին, պատերը սուք կանեն.
Լալիս աշխարքը նրանց վրա կխնդա;
Թե պար ըլին գալիս, հողն ու գետինը
Ոտ կառնին, կփախչին ու ծովը կըթափին
Թե ծափ ըլի տալիս, պատերը փուլ կգան.
Աչքը քցելիս՝ նրանք կղնջոտան.
Չորս կողմից, երթկից, պատից, պուճախից,
Գել, օձ ու կարին կախ էլած պոչից,
6420 Նրանց են ֆու անի, քաշի;
Մեկի շունչն մյուսին դժոխք կդառնա
Նտ նրան կէրի, նա նրան կփոթոթի
Կուզենան ձեռներն իրար հասցնեն
Իրար մեռցնեն, իրար սպանեն
Բայց ձեռներն ինչպես աթեշակ կրակ
Սրանց ղնգներն, ինչպես չաղված սուր սլաք
Շունչըներն ինչպես բոցեղեն ծովը
Իրար գլխի կթափին, իրար կխորովեն,
Բայց նրանց հրեշտակն չար դահիճ դառած
6430 Երկաթե թոխմախն իր ձեռին բռնած
Անքուն, անղարար գլխներին կանգնած
Հենց ուզում ըլին տղեն ու աղչիկն
Կամ աչք կպցնեն, կամ մոխիր կտրին,
էս դառն տանջանքից էրվին, պրծնին
Նա իր թոխմախովն նրանց փուչ գլխին
Դիվանն լեզվներն սրի պես սրտին
Դրած կծակեն, թո քները կխրեն
Գլխներին կտան՝ որ աչք չխփեն
Ու էրվին, մաշվին, երբ մոխիր դառնան
6440 էլի նորոգվին, էլի իրար ջան