Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեղանի տակին երեսս դրած,
Կչոքեմ, կըպաչեմ՝ մազերս փռած,
Գացող, եկողի ոտը կհամբուրեմ,
Դոշս բաց կանեմ, սիրտս կճոթռեմ,
Գլխիս, արևիս հող ու վայ կտամ,
Երեսս տեսնողի ոտի տակ կտամ,
Որ արդար բերնովն սուրբ պատարագի
250 Առաջին քեզ օր ու արև խնդրի։
Թո անունդ հիշի, անումիդ ղուրբան,
Թո կյանքդ երկարի, քո՝ Աղասի ջան»։
«Նազլո՞ւ իմ, Նազլու կանչելով մեռա
Օրըս խավարել, սիրտս մաշվել ա։
Հրեշտակիդ եմ մնում, որ գա ինձ տանի
Թո՞ղ գա շունչս առնի, թո՛ղ ինձ սպանի։
էն ի՞նչ օր էր, որ ձեռ ձեռի տված,
Մտնում էինք բաղն, հիանում կանգնած
Վարդ, մանիշակ ախ՝ քաղում ու տալիս
260 Իրար, ձեն ձենի տալիս ու լալիս։[1]
Գլուխդ դոշիս դնում էի, նայում
Երկնքին ու աչքս սրբում, քեզ ասում։
Արի՛, իմ Նազլու, գեղեցի՞կ Նազլու,
Երկնքի տակին, գետնի երեսին,
Երեսդ լուսափայլ վարդ բացված՝ Նազլու։
Արի՛, սիրտ սրտի, հոգի հոգու հետ
Կապենք, ուխտ անենք, էս բարի լսի
Աչքի առաջին՝ Աստուծո անունով
Մենք օրթում ուտենք, Աստված էլ լսի։
270 Որ է՞ս սերն, է՞ս սիրտն մեր մեջը մնա,
Թո՞ղ էն քաղցր երկինքն մեր ուխտն իմանա։
Որ թե ես մեռնիմ, դու իմ աչքն խփես,
Դու իմ վրա կանգնիս, մեկ բուռն հող ածես,
Զեռդ երեսիս դնես, ձեռներիդ մեռնիմ,
Քո քաղցր ձենովդ անկաջումս ասես։
«Գնաս դու բարով՝ բարի՛ Աղասի.
Ծաղիկ քո ճամփին՝ իմ ջան Աղասի։
Որքան շունչ ունիմ, քո վըրեդ կգամ
Խունկ ու մում վրեդ կվառեմ, ծուխ կտամ։
280 Գերեզմանդ կօրհնեմ՝ մեռնի՞մ երեսիդ
Քեզ չեմ մոռանալ ղուրբան արևիդ։
Դու չի դարդ անես, թե քո որբ որդիքդ
Քո քըցած ծառերն, կամ տնկած ծաղիկդ
Անտեր կմնան, էլ ով նրանց կպահի։
Ես նրանց կպահեմ, ջանս քեզ ղուրբան։


  1. ասում