Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


էլի իրար գլուխ պոկելով, պռճոկեն,
Վա՜յ տան ախ քաշեն ու լալով ասեն։
Թե ընչի էս դինումն իրանց գլուխը
Չլացին ու իրանց աչքը հանեցին.
Ընչի՞ չի իրանց սիրտը, լեղին, թոքը
Չհանեցին իրանք, կրակը քցեցին
Որ չար աչքով մեկը մեկին չնայեր
Քիր ու ախպոր պես իրար արևով
Խնդային, ցնծային նրանք ուղիղ սրտով.
6450 Կամ հրեշտակի պես իրար տեսնելիս
Իրար երեսի թևները փռած
Անքուն իրար մոտ կանգնած, կամ նստած
Իրար երեսի լիսր տեսնեին
Իրար բերնի շունչ փոխըփոխ տային,
Բայց սրտներն < ի > ստակ թամուզ հայլու պես
Ո՛չ կեխտ վերցներ, կամ միջումն պահեր։
Տղեն աղչկան քուն դներ, մոտին նստեր,
Աչք աչքի տված եդ էլ չթեքվեր
Նրա երեսին նայեր զմայլեր.
6460 Նա վեր կենալիս, ինքը գլուխը տաներ
Ոտի տակին դներ ու աչքը խփեր,
Որ ոչ նա նրա ձենն, միտքն իմանար,
Ո՛չ լեզուն խոսեր, բերանը շարժեր,
Ու չար միտք նրանց սրտովն անց կենար։
Տղեն բլբյուլի պես նստած երգեր,
Աղչկա գովքը, իր սերը պատմեր,
Ասեր, աղաչեր, ողբայր, հառաչեր.
Բացվիր իմ կարմի՛ր վարդ դու սիրական
Բացվիր էրվեցի, հրես հոգիս կտամ
6470 Հենց մեկ աչքդ բաց ես քեզ տեսնեի
Սիրուն երեսիդ մեկ մտիկ տայի,
Հասրաթս առնեի թռչեի, գնային
Ու սարի, ձորի իմ փառքս պատմեի,
Թևին տայի ու արևիս ձենը
Ածեի, խնդայի, էլ քեզ մոտ գայի,
էլ քեզ տեսնեի, էլ եդ թռչեի,
Ո՛չ վարդ քաղեի, ո՛չ փշիդ նստեի,