Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ հոտդ առնեին աչքերդ տեսնեի,
Սիրտդ բաց էլած իմ ձենը լսեր,
6480 Որ քո սիրովն իմ սիրտս էսքան մաշվեր,
Երեսիդ կարոտն նա էսքան քաշեր,
Որ մեկ քեզ տեսնի, ա՜յ իմ կարմիր վարդ,
Երկնքի լուսով պատած, զարդարած,
Աննման գեղույդ հոգիս միշտ մեռած
Քեզ կամի տեսնիլ, ու աչքը խփիլ
Շունչը տաղ, գնալ, աշխարքիցս փախչիր
Ու մեկ ծառի վրա նստիլ, միտք անիլ,
Քո սերդ հիշիր անույշ քուն մտնիլ,
Անոշ երազով կրկին վեր կենալ,
6490 Գալ գլխիդ կանգնիլ, վրովդ պտիտ տալ,
Թևերն երեսիդ փռիլ՝ որ քեզ ո՛չ
Արևը էրի կամ քամին փչացնի,
Ո՛չ վրեդ թոզ նստի, ո՞չ ղուշ անց կենա,
Քո վարդիդ կոկոմն միշտ դալար մնա,
Քո վարդիդ տերևն շուտով բաց չըլի
Շուտով չթառամի, շուտով վեր թափի
Ու ես էլ մնամ սուգ ու շիվանում
Ծնկներիս խփեմ ու դէխիս վայ տամ։
Քարեքար ընկած, ջրերի վրա
6500 Գնամ, կորչիմ, որ իմ դարդս չիմանան
Ես միայն էրվիմ, ես միայն խորովվիմ,
Ուրիշն ինձ մեկ խոսք էլա հեչ չասիս
Որ նրանով բալքի սիրտս հովանա,
Չէ՛ քո թևերը թոռոմ տեսնելիս
Չէ՛ քո կոկոմը ծաղիկն թափելիս
Չէ՛ քո խեղճ ծառը անվարդ մնալիս
Հոտը կտրելիս, աչքը խփելիս,
էլ չի՛ հարկավոր ինձ արև ու օր,
Սիրտս պետք է մնա խավար ու անզոր
6510 Գլուխս պետք է առնիմ, ես գնամ կորչիմ,
Անիզ ու անթոզ գյում ըլիմ, թագչիմ,
Սարերն իմ ձենս, սարերն իմ լացս
Լսելիս, տեսնելիս կամ իմանալիս
Ո՛չ ձեն ունենան, ոչ լեզու, բերան
Ինձ մեկ խոսք ասիլ ու չի կարենան
Կամ սիրտս առնիլ, կամ աչքս սրբիլ.