Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չէ՛ ես չեմ ուզում քո ցավը տեսնիլ
Եդո ինքս ուրախ ման գալ կամ շրջիլ
Ցավս մոռանալ, սիրտս հովացնիլ.
6520 Չէ՛, սիրտս քեզ համար քանի որ էրվի,
էնքան ինձ համար դինջություն կըլի.
Որքան տանջվիմ էլ ու էն կյանքը գնա՛մ,
Չուզեմ էլ կրկին հոգի ս՛տանամ
Եդ գամ, էլ տանջվիմ, էլի փչանամ,
Քո ոտիդ տակին ե՛ս մոխիր դառնամ,
Քո հոտդ, շվաքդ երեսիս ընկնի.
Քո ձեռն իմ հոգիս առնի ու պահի,
Քո ձեռն իմ մարմինս հոգի մեջ դնի.
Քո շվաքն երեսիս թևը բաց անի,
6530 Հող դառած ջանս իրան տակն անի,
Աշունքն նրա թափած տերևներն վրես
Գարունքն նրա ցողի ավելորդ կաթերը
Թափին երեսիս, ինձ մխիթարեն
Ձմեռվան ցրտին ես նրան տաք պահեմ,
Ամառվան շոքին ես ջուր գողանամ
Նր՛ա քոքն, ծաղիկն ես դալար պահեմ։
Ախ տղեն ու աղչիկն թե իրար երեսի
Թե իրար շվաքն բեղաֆիշ տեսնեն,
Ձեռն աչքներին պետք է դնեն, խփեն,
6540 Որ չար սատանեն նրանց սիրտը չխառնի
Նրանց չխաբի, իրան ճանկն քցի.
Նրանց հոգով մարմնո՛վ, իր գերի շինի։
Նրանց երեսի սարթ մերանի ջուրն
Կըցամաքի թե նրանց սիրտն իստակ չի։
Աղչիկն թե աղի շվաքը տեսնի,
Թե տղեն նրա ոտի ձենն առնի.
Խաչ պետք է հանեն նրանք երեսներին,
էն կոխած հողինի էն տեսած շվաքին
Երեսները գետնին դնեն ու պաշտեն
6550 Ջուր անեն խմեն, վեր առնեն պահեն.
Սրբի տեղ ծոցումը ունենան, պատվեն։
Մինչև սուրբ խաչը նրանց մուրազը
Տա, նրանց իրար ուխտը կատարի,
Քահանեն նրանց պսակը օրհնի,