Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրար նայեցին, նրանք տեղով տակով
էլ օր չեն տեսնիլ էս աշխարքումը
Աստուծո երեսիցն ընկած էն դինումը
6640 Թե որ ուզենան՝ որ մեղկները լան
Պետք է մեկ տաճար շինեն ու թողան
էս աշխարքումը, որ ժամ, պատարագ
Անեն, նրանց հիշեն, ու հոգու հաց տան
Որ նրանք դժոխքից ազատվին, դուս գան։
Տղեն ոտն ու ձեռն պետք է քլունգ շինի
Աղչիկն մազերով հող, քար դուս քաշի,
Իրանք էլ նստին, էնքան սուգ անեն,
Իրանց արտասունքն ծով շինեն, ծածկեն,
Իրանց մեղքի սարն, էնքան աղոթեն
6650 Վայ տան գլխներին ու մեղա ասեն,
Որ նրանց շնչի մուխն խնկի պես դուս գա.
Սիրտները ստակվի, Աստված նրանց խեղճ գա,
Ու նրանց հոգին իր մոտ տանիլ տա.
Ու նրանց մեղքը երեսով չտա
Մենք էս խոսքերը մտքում կպահենք
Տատի ջան՝ քո խրատն մենք մոռանալ չենք.
Պատմությունդ արա՛, որ մենք էլ տեսնինք
Թե ուխտն ի՞նչ զադ ա, մենք էլ ուխտ անենք,
Որդի ջան, երբ որ մենք տեղ ենք հասնում
6660 Շատ անգամ մեզ համար զանգակ են քաշում,
Մեր առաջի գալիս, պատվով ներս տանում։
Խաչ ու խաչպառով, դպիր, վարդապետ
Մեզ ժամը տանում, դուռը բաց անում։
Մենք էլ սուրբ ժամի դուռը համբուրում
Մաշկներս հանում, գոռալե մտնում.
Որ պատեր, սրբեր մայիլ են ըլում։
Ամեն մարդ իրան աղոթքն է անում
Քարերը լիզում, պատերն համբուրում։
Եդո դուս գալիս ժամի հայաթումն,
6670 Ամեն մարդ իրան էլլկի միջում
Մեծով պսակով նստում՝ քեֆ անում։
Տարած պաշարներս, տկերս, բաց անում։
Ամենից էլ փայ վանահորն հանում.
Կամ առաջնորդին՝ սինում, կամ խոնչում.
Մսիցը միսը, պաղիցը պտուղը
Գինուցը գինին, արաղիցն արաղ
Որը որ լավն ա, հանում, հազրում.