Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոքարի գլխին գթած առաջ ընկնում.
Թուր ու ասպարը բոլոր եդ անում.
6680 Վարդապետի մոտ էսպես գնալը
Շատ մեծ ամոթ ա, թող թե նստիլը։
Լուսարարն կամ թե նրանց քարվանբաշին
Առաջներս ընկած, մեզ քաշում, տանում.
Վանահոր տունը հենց բռնես, դրախտ ա,
Ինչ աչքդ սիրի, նրա տանը կա
Խալըչեք փռած, բարձերը շարած
Ղույթուքեն վրեն քցած, եդ բացած,
Շատը գյուլաբաթնով կամ սրմով սրած.
Դռան մեկ կոխքումն, ավթաֆա լագանն
6690 Մյուսումն դառ, դիբա փեշկրներն կախած,
Ինչ աչքդ սիրի, նրա ռաֆթին շարած,
Գյուլաբդան ասես՝ թե քյուքյուրդանը
Արաղի թասերն, գինու շարգյասեն
Չայի բոդնոսը, ղայֆի ֆնջան < ն > երն,
Մուրար ի շուշեն, չայդան, բոթլկեն,
Տեղ տեղ խնձոր էլ կամ ալվան տանձեր,
Ֆարաջեն, շորերն մեկ տեղ կախ արած.
Խազինեն, մալը տոլաբները դրած
Փակած, բաղանիքն ջեբումն կամ ծորումն,
6700 Որ հարամ ձեռք նրա մալին չդիպչի,
էլած չելածը ջուր կտրի, կորչի։
Ինչ տեղ հարամ ձեռք մեկ բանի դիպավ,
Ծով էլ որ ըլի, բոլոր կցամաքի.
Ոսկի էլ ըլի, քար ու հող կդառնա,
Հարամ ձեռից ու հարամ նաֆասից
Աստված ամեն մարդ՝ կխնդրեմ՝ ազատի
Հարամ մարդի ձեռն որ կա կրակ ա,
Ինչ տեղ որ հասավ՝ էլ նրան խեր չկա։
Վանահոր ծառեքն շատը վարդապետ
6710 Կամ տիրացու են ու կամ վանական
Սրանք են նրա տունն ավլում, սրբում,
Բուխարին վառում, ու հացը քցում,
Ձեռին ջուր ածում, երեսը լվանում.
Շորերը հանում, գյուլբեքը քաշում.
Ոտները տրորում ու նրան դնում.
Ամառվան շոքին ճանճերը քշում։
Մաշիքը դնում, փիլոնը քցում,