Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրան ժամ տանում, իրանք չայ շինում։
Կամ շատ առավոտ խաշը հազրում,
6720 Որ լիսը չբացված, դեռ ժամը չարձակված,
Գան Խաշը տար տաք, ուտեն, քեֆ անեն։
Չունքի երեք սհաթին է ժամը կանգնում,
Շատ անգամ հինգ սհաթ խեղճները կանգնում,
Ոտները քար դառնում, փորները գնում։
Սաղմոս ասելուց է աղոթք անելուց
Գլխների ղուղը հատնում, ցամաքում։
Ճռները թուլանում, աչքները սևանում։
Շատ ճգնավորի քիթը որ բռնես,
Հենց էն սհաթը հոգին կհանես։
6730 Առվոտա ժամը հենց արձակվում ա,
Գալիս են մի քիչ քնում, դինջանում,
էլ եդ գնում են, ճաշվա ժամն ասում,
Մեկ իրեք սհաթ էլ էս ա քաշում.
Տասը սհաթին ի միասին քաշում
Հացներն ուտում, աստուծո անունը հիշում
Ամեն մարդ իրա խուցը գնում, մտնում,
Դուռը ղայիմ փակում, բերանն ողողում,
Կամ ղայֆա խմում, կամ գինի ըմպում,
էլ եդ թեք ընկնում ու մեկ կուշտ քնում։
6740 Շատը իրան խցումն է հաց ուտում
Ընկեր վեղարակիր իր մոտը կանչում
Չունքի սեղանի կերակրի համը
Նրան վնասում ա, փորը ցավացնում։
Րիգնաժամի զանգակը տալիս
Նրանք վեր են կենում, շորերը հաքնում
Երես լվանում, մեկ ղայֆա խմում.
Կամ եմիշ ուտում, կամ մազա անում։
Եդո գլխները քաշ արած գալիս
Փոքրավորները փիլոնն, հողաթափ
6750 Ձեռներին բռնած եդևիցն ընկած,
Գալիս, ամեն մարդ իր տեղը կանգնում
Կամ ծունր դնում, կամ չոքում, նստում,
Կամ իրանց գլխի էկածը պատմում.
Մոնթերը փոխն ասում, ժամաբարն աղոթքն
Ժամասացները երկու դասիցն էլ
Իրանց շարականն զլում, անգիր ասում։
Ժամօրհնողն իրան ժամն է միշտ օրհնում։
Լուսարարն իրան մմերը վառում։
Ավագ երեցքը, սարկավագները