Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6760 Իրանց սրի օրն պաշտոն կատարում։
Ժամարարն իրան պատարագն անում.
Ավագ սարկավագն իր վերաբերումը
Ժամասացն իրան մեղեդին, տաղը
Ձենը քյալլիցը հանելով՝ ասում։
Որը բուրվառն է քցում, խունկ անում.
Որը քշոցն է խշխշացնում.
Որը ժամարարին ձեռին ջուր ածում.
Որը թագը դնում, կամ եդ վերցնում։
Մյուս միաբանքն ու սուրբ վանականը
6770 Իրանց քեֆին նստած, ասում են լսում,
Կամ վախտը գալիս սկին բերելիս,
Կամ ավետարան բեմին կարդալիս.
Կամ սուրբ սուրբն, միայն սուրբն ասելիս
Վեր կենում իսկույն գլխները դզում
Խաչ հանում, աղոթք՝ կամ ծունր դնում.
Մինչև սուրբ խորհուրդն հենց որ կատարվում,
էլ եդ նստում են, իրանց բանը տեսնում.
Թե տերտեր, վարդապետ ձեռնադրելիս
Կամ եպիսկոպոս նրանք օրհնելիս
6780 Թե ձեռնագրողի, թե ձեռնադրվողի
Թե միաբանաց, թե՛ աշխարհականի
Հոգին իրան ա հասնում, ու գնում.
էնքան կանգնում են, ծանր ժամ ասում.
Ու ձեռնադրվողին քաշեքաշ անում,
Չորացնում ու էլ եդ կանգնացնում։
Որ էլած ջանն էլ նրանք են հանում։
Րիգնաժամը երբ արձակվում ա.
էլ եդ միաբանք փիլոնն վեր առնում
Գնում, հաց ուտում, եդ գալիս ժամը
6790 Եկեսցեն ասում, իրանց խուցն գնում.
Շատը թաքրար էլ՝ թե փող ունի ջիբումն
Նստում ա, մեկ լավ կուշտ էլ հաց ուտում.
Տիրացուն կանգնած, ձեռները դոշին
Կա՛մ գինին ածում, հաց տալիս, վերցնում,
Կամ սիրուն ձենով լավ տաղեր ասում.
Որ թիքեն անոշ փորը տուն գնա,
Ու սիրտը բացվի, մեկ լավ քեֆը գա։
Ծառեքն երբ որ հացից պռծնում,
էլ եդ տեղ քցում, էլ եդ շոր հանում.
6800 Մեկ հայր մեր ասում, կա՛մ մեկ հավատով
Ու ոտը ձգում, անոշ քուն մտնում։
Քարն էլ որ ըլի էս խեղճերի տեղը,