Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Աստված գիտենա, կհալչի ինչպես եղը
Ու կփչանա, ձեռք էլ չի հատնիլ։
Սար էլ որ ըլի մարդի գլուխը
Երկաթ ոտները, պղինձ փորը
Արճիճ աղկները, լերդ սիրտը, թոքը,
Պողպատ մարմինը, ժիվա նրանը ղուղը,
Բոլոր կհալչի քյալլեն կծակվի,
6810 Ոտները կթուլանա, սիրտը կմաղվի
Ու էսքան բանին, ժամին, աղոթքին
Որ էլ տուտ ու տակ երբեք հեչ չանին,
Չեն բնավ դիմանալ, ու տեղըհան կըլին.
Ամեն մեկ տիրացվի, կամ վանականի,
Փորն ու միտքն ծով ա, որ էլ տակ չունի,
էնքան շարական, գիրք սաղմոս գիտի.
Որ աշխարքս ածեն, աշխարքս տեղ չանի.
Վանահայր ու կամ սուրբ եպիսկոպոսը
Շաբթեն մեկ անգամ ժամի երեսը
6820 Տեսնում են, որ շատ գլխին զոռ չտան
Ու սուրբ միաբանն անգլուխ թողան
Ու իրանը գլխու բաշի բոշ թողան
Կամ հոգս չքաշեն, նրանք սոված մնան
Կամ շատ չարչարվին, իրանց ջաֆա տան։
Ու հիվանդանան, տունն անտեր թողան
էլ իրանք սոված ու աղքատ մնան։
«Էսպես երբ գնում ես վանահոր մոտը
Մաշկներդ հանում, դռանը վեր դնում
Ու քարվան բաշին քեզ տուն է տանում։
6830 Գլուխ ես տալիս ու առաջ գնում
Ձեռըդ կամ փեշը, կամ ծունկը համբուրում.
էնպես անոշ հոտ քթիդ է դիպչում.
Որ հենց ուզում ես, գլուխդ նրա զոդումն
Նստիս, վեր չկենաս, մենք վեր ենք կենում.
էլ գլուխ տալիս, աջը համբուրում.
Նա ձեռը դրած մեր գլխըներին
Պահպանիչն ասում, մեզ օրհնում, գովում,
Մենք էլ մեր կարյաց գյորա աշխատում,
Աջ ահամբույրը խալչի տակ դնում,
6840 Մեր բերած փեշքաշն առաջը տանում,
Նա էլ բաց անում, տեսնում, հավանում,
Եդո էլ թաքրար պահպանիչ ասում.