Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մեր հանգ, ու մուլքը, մեր տունը օրհնում.
Արաղ տալ տալիս, կշտին չոքացնում,
Քեֆըներս հարցնում, ինքն էլ ճաշակում,
Էլ եդ մեզ օրհնում, մեզ արև խնդրում։
Լավ պատիվ տան մեզ նա թամբահ անկում,
էլ եդ աջը տալիս, մեզ ճամփու քցում.
Սիրտներս ուրախ, օրհնություն առած
6850 Գալիս մեր խալխի մեջները խառնված
Նստում, քեֆ անում, ու սաղ գիշերը
Սազ ածում, խմում, մեր քեֆին նայում.
Վանականքն էլ մեր սուփրի վրա կանչում։
Նրանց քեֆ շհանց տալիս, մենք էլ քեֆ անում.
Դուշմանի աչքը հանում, ու փորում,
Մինչև լուսադեմն էսպես անցկացնում։
Որը քնում ա, որը խաղ ասում,
Որը խորոված անում, որը գինին ածում,
Ամեն մարդ իրան զովում, ղարդաշի
6860 Հետ իրան համար ջոկ, բոլորեշուրջ
Նստած քեֆ անում, կամ ուրշին կանչում,
Կամ ինքը իրան բոլոր թաբունովը
Գնում նրա մոտ, նստում, քեֆ անում,
Մինչև գլխները լավ բունդ տաքանում,
Աշխարք նրա աչքին սև կարմրի տալիս,
Աչքը կուլ գնում, լիսը խավարում.
Հենց աչք չկպցրած՝ ժամի ձեն լսում,
Վեր կենում, գնում, իր աղոթքն անում։
Առվոտա ժամը որ դուս ա գալիս,
6870 Գնում ենք վանահոր ձեռը համբուրում,
Նա էլ մեր գլխին պահպանիչ ասում,
Խնդրում աստվածանից՝ որ մեր դիլակը տա։
Իշխաններն մնում նրա սուրբ ձեռից
Արաղ կամ ղայֆա խմում, ու խնդում։
Նրա տված չայր, ղայֆեն, արաղը,
Մարդի սրտին մահլամ, մեղաց թողություն
Նրա ասած չոռն էլ հոգվո փրկություն
Մեկ որ ձեռը գլխիդ փեշը երեսիդ
Դիպավ, քսվեցավ,
6880 Ու ծունկը բերնիդ կամ պռոշիդ առավ
Հա՜ կա՛ց ու գնա՛, դժոխքումն ըլիս
Կընկնիս դրախտը, սրբերի մեջը
Ինչ գործք ունենա, քո ի՞նչ բանդ ա.
Քեզ չե՛ն հարցնիլ, գլուխդ քաշ արա՛.