Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Հոգին կծախի, հենց փող մոտ կանի.
Կպրե կարասումն էն փողը նրան
Դիվանոնց ձեռին, ու նրանց բերանն
Սուր, կրակ կդառնա, ու նրան կէրի,
6970 Մազե կարմնջի վրա անց կենալիս
Ծանրություն կանի ու վեր կքցի.
Հրեղեն ծովի արյան դետի մեջ
Նա հազար տարի կէրվի, կտանջվի.
Նրա գերեզմանի վրա դիվանը,
Նստած փայ կանեն նրա ապրանքը
Շատ էլ ստանան, էլ նրա հոգին
Քիչ էլ ստանան, էլ նրա մարմին,
Կէրեն, կտանջեն, ձեռնեձեռ կքցեն,
Մինը կրակովը մյուսը թրով, սրով
6980 Կծակեն, կխորովեն դժոխքի փայ կանեն։
Փող պաշտող մարդը մեծատան գոգումն
Տուրք, ժամոց տվողն Աբրահամու գոգումն
Մինն կտանջվի, մյուսը կցնծա
Մինն մեկ կաթ ջրի հասրաթ կմնա
Մյուսը թե նրան ուզի էլ որ տա,
Չի կարող, նրանց մեջ մեկ խոր անդունդ կա,
Տանջվողն էնտեղանց սուգ կանի, կասի
Հայր Աբրահամ դու ախ մեզ խեղճ արի
Մեկ մարդ ուղարկի, մեր տունն ազատի.
6990 Ինչ ունին, չունին, աղքատաց, ժամի
Բաշխեն որ էստեղ գան ո՛չ, ու էրվին
Թո՛ղ ,աղ հաց ուտեն, ու փողից փախչին
Որ ինձ պես կրակում էրվին, չմաշվին։
Տուրք, ողորմություն մեզ համար կարմունջ ա,
Մեզ համար Հակոբա էն մեծ սանդուխտն ա.
Թե տուրք, ու ժամոց կտանք, կբաշխենք
Հրեշտակք կդառնանք, երկինքը կճարենք։
«Էս ա սուրբ մասունքն կհանեն, կբերեն,
Ձեր մուրազը տա, ձեր մեջ կբազմացնեն։
7000 Թե շատ տվող ըլի, ինքը թո՛ղ հանի.
Ինքը մեր սրբին կնքավոր ըլի.
Իր ձեռով բերի, իր գրկում դնի.
Դրախտը քո սրտումն, մասունքը գրկիդ
Թունենաս դու լավ իմացի՛ր, մեկ ա։
Քո դրախտը գնացած, հո մասունքն բռնած
Երկուսի վարձը, ու խերը մեկ ա։
Հանեցե՛ք քիսեքդ, ու մե՛ք խնայիլ.