Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մեկին դուք հազար կտրեք եդ առնիլ:
Աստված մեզանից մեր թագավորներ
7010 Մեր իշխանները խլեց, մեր սրբեր
Տվեց՝ որ մեզ միշտ պահապան ըլին.
Մեզ էս աշխարքից երկինքը տանին։
Սրբերն որ չըլին, երկինք ու երկիր
Կես սհաթ մեր գլխին չե՛ն մնալ ամուր.
Կքանդվին, փուլ կգան, մեզ տակով կանեն,
Քարերն մեզ համար օձ, կարիճ կդառնան
Սարերն ու ձորեր վիշապ, սատանա
Մեզ գիշեր, ցերեկ սուր կանեն, կէրեն։
Նրանց աղոթքն ա բարեխոսություն
7020 Մեզ պահում, երկրի օր, խաղաղություն
Հիվանդազ, խղճի կյանք, ազատություն,
Տալիս ու փրկում, հոգին պահպանում։
«Ինչ որ տալիս էք, ուղիղ սրտով տվեք
Խային սրտով ձեռը ջեբը մի՛ տանեք։
Ձեբը օձ կդառնա, ձեր ձեռը կկծի
Հրես սուրբ իրան դասթով, հրեշտակով
Սեղանի վրա, գանձանակի մոտն,
Աներևույթ կա ու իրան ձեռով
Ձեր տվածն համարի, հրեշտակին ասի
7030 Որ իր դավթարումը գրի ու պահի
Դատաստանի օրը ծոցից դուս բերի.
Որ իրանց շհանց տա, Աստուծո մոտ տանի,
Ով ինչքան տուրք ու ժամոց ա առել
էնքան նրա համար իլթիմազ անել,
Որ առատասիրտն փիս նաքյազի հետ
Կխառնվի ու նա էլ նրա հետ գնա դրախտը
Թե մեկ սուրբ էլա նրա մյուս գործքը
Աստուծո մոտ բերի, նրան օգնել կամի,
Մեր սուրբը նրան իսկ այն հարցնի.
7040 Դավթարը ցու՛ց տա ու նրան ասի.
Հլա տվածդ աստ, բե՛ր, որ ես տեսնիմ.
Ու Աստվածն ասի, թե ես կխռովիմ
Թե էն ժլատ մարդին դրախտը թողան,
Ու նրան մյուսների կարգումը տեղ տան։
«էս խոսքը լսելիս մարդն հենց ուզում ա
Որ միսն էլ կտրի վանահորը տա։
Աղչիկն իր մազի զարդն, ղինզինաթը
Հարսն իր դոշի, ճտի շարքն, կարզն՝ ու խաշ