Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մատի մատանին, թևի կոհակը
7050 Գլխի քորոցը, ականջի օղը
Հանում ա ձեռին հենց հազիր անում։
Տղամարդն իր քիսի բերանն բաց անում
Կամ հենց սաղ քիսեն էլ չհամարում։
Մեկն երկու կարաս, մեկն հինգ լիտր ձեթ
Մեկն երկու խալվար ցորեն կամ գարի
Մեկն կով, ոչխար, մյուսն եզ, գոմեշ
Կամ մոթալ պանիր, կամ եղ կամ մեկ էշ
Փող չունենալիս, սրբին խոստանում.
Տիրացուն բոլոր գրում, նշանակում.
7060 Դավթարն վանահորն տալիս, ետ կանգնում։
Որի տվածը որ քիչ ա ըլում,
Ինքը վանահերն մեկն երկու շինում.
Եդո մարդ ղրկում անե տուն հավաքում.
Հավաքողն էլ ա իրան փայն ուզում.
Թե չտաս սրբի սիրտը կխռովի
Կամ քեզ նա իր սուրբ բերնովն կանիծի.
Հանդդ կչորանա, ջուրդ կցամաքի,
Ժողովարարի լեզուն և բերանն
Թրից էլ սուր ա, թվանքից զոռբա.
7070 Քարի էլ դիպչի, կտոր կտոր կըլի.
Ծովն, էլ հասնի, ծովը կցամաքի։
Ինչ ուզի, պետք է տաս, որ հեռանա
Որ աչքր տանդ վրա չմնա։
Քո տան բարաքյաթն չհատնի, չպակսի.
Օճախիդ ծուխը ղադրմի ըլի:
Նրա օրհնությունն քարից էլ, քոլից
Քեզ ռզղ կհանի, քեզ հաց կբերի:
Էսպես խաչերը, սուրբ մասունքները
Ձեռներին բռնած, դպիրք, վանահերը
7080 Հազար զառերում, ոսկում, արծաթում
Շինած, փաթաթած խաս ու ղումաշում,
Առոք, փառոք նրանց ձեռներին դրած
Շուրջառները քցած ու շապիկ հաքած
Շարական, աղոթք, սաղմոս ասելով
Բեմին բազմացնում, չորս կողմ կտրելով։
Ուխտավորներին հորդորում, կանչում
Որ գնան, համբուրեն՝ ուխտը կատարեն։
Իրանց մուրազը ու դիլակն առնեն։
Ընչանք բոլորն էլ համբուրած չըլին
7090 Շարականի ձենն նրանք չեն կտրում։