Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միշտ մոտին կանգնած լավ ձենով ասում։
Էս որ պրծնում ենք, մեր ուխտը կատարում,
Մեկ էլ տեսնիս ջանդ դող ա ընկնում.
Ղլեր, ընկնավոր ոտ ու գլուխ ծեծում.
Քարերին դիպչում, ուշագնա ըլում.
Ուխտավորների միջին գլորվում.
Ու հազար բաներ, հրաշքներ պատմում:
Սրբի արածը, նրա զորությունը
Նրա ամեն հրաշքը, նրա աղոթքի զոռն
7100 Իրանց իրանց հենց ասում, ետ պատմում,
Ո՛չ աչքներումն աչք, ո՛չ ջանումը ջան.
Հինգ էսպես անուշ ու անբան
Հազար տեղից քեզ բաներ են պատմում։
Էս նրանք չեն ասում, սրբերն են ասում.
Ու նրանց աչքին, մեզ աներևույթ
Գալիս երևում նրանց երազում
Ինչ որ անցկացել, նրանց իմաց անում։
Ու նրանք էլ մեզ են բոլորն եդ ասում։