Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեզ եմ մնում, քեզ քո ջանին մեռնիմ:
330 Հող կամ գերեզման ես վրես ունիմ,
Քանց իմ սառը մարմինն էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսիդ ղուրբան:
Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր.
Բե՛ր իմ երեքներս ու վրես կանգնի՛ր.
Մեկ նրանց տեսնիմ աչքրս խփելիս,
Մեկ նրանց ասեմ, լեզուս լռվելիս:
Մնա ի բարով՝ որդիք ազիզ, սիրեկան:
էլ չեք տեսնիլ ինձ ա՜խ դուք հավիտյան։
Ձեր անբախտ հորը էլ միտք չբերե՛ք:
340 Մնաք բարով իմ քաղցր սիրուն երեխեք:
Ձեր հոր տեղակ՝ ձեր խեղճ մորի սիրեցեք,
Ու իմ հնձավոր հոգին հիշեցե՛ք
Սառը հողումն ինձ դրիք, հեռացաք
Չորս կողմս խավար, մութ տարտարոսի;
Ծնողք սիրելի՛ք՝ դուք ինձ մոռացաք,
Ինձ մենակ թողիք, ձեզանից հեռի։
Էստո՞ւր համար ինձ էնքան սիրեցիք,
էստո՞ւր համար ինձ սիրով մեծացրիք,
էստո՞ւր համար ինձ էս տեղ հասցրիք
350 Որ էսքան տանջվիմ, չարչարվիմ հիմի՞կ։
Ձեռս ածեմ, միայն կամ հողին դիպչիմ
Կամ իմ սառը մարմինը սարսի ու մրսի
Աչքըս բաց անեմ, ո՛չ արեգակի
Ոչ պայծառ լուսնի լիծ ինձ մխիթարի[1]
Ա՜խ ընչի՞ դուք ինձ[2] կաթ չտվիք, պահեցիք,
Ընչի՞ աշխարի համն ինձ առնիլ տվիք,
Որ հենց մեկ երեսն իմ, ու չի՛ վայելեմ.
Հենց,[3] էս խավարումն անշունչ ես ընկնիմ
Ո՛չ մոր ձեն էստեղ, ո՛չ հոր ես լսեմ.
360 Ո՛չ բարեկամ, ո՛չ ազգական տեսնեմ.
Բարձի տեղ փափուկ, կոշտ քարին գլուխս
էս սարսափելի խորումն ես ննջիմ։
Որդունք իմ ընկերք, ցեցք իմ պահապանք,
Քուն իմ սասանումն, երազք իմ տանջանք։[4]
Նա ոչ իր օրումն մուրազին հասնի,
Նրա լավ օրը եղին շունչն ըլի.
Նրա գլուխը բարձից հեչ չկտրվի
Ինչ որ նա դատեց, մսի հետ ուտի,
Ինչ որ վաստակեց արնի հետ խմի,

  1. ոչ աննման պատկերը լուսնի
  2. ոք
  3. Ու
  4. բնավ