Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ։


Գնա՛, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր մի՛ նեղանար հեչ։
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր։
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա։
Անձրև, ձին, կարկուտ հազիր համեշա։
Դուման ու կայծակ, ջոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ։
Էսպես թանիդը ով շուտ վախենա,
10 Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ոչի՛նչ չի շահվիչ, դարդակ կմնա։
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա։
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն։
Ամենի սրտին դուր գալ լի ըլիր
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ։
Աշխարքի բերանն ջվալի բերան։
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն։
Հալբաթ մեկ օր էլ արև դուս կգա,
20 էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա։
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա՛։
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ ինձ էլ խայտառակ։
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
էլ իր տունը գա։ Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց։
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց։
30 Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել։
Ասածը ծերը լսեց, վեր էկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ։
Մեկն էլ էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց։
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»։
Սրան էլ լսեց լողլող հալևորն.