Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն։
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն, էլ մարզ չի մնաց,
40 Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ։
Բեղ, միրուք՝ բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով։
Խղճի որ ճարը կտրվեց, վեր էկավ,
Իշի ոտները կապեց. մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին։
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին։
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ։
50 Հազար ուշունց ու անեծք կարթալով,
էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով։
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ՝ ա՛յ իմ էշ»՝ ասեց։
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուս էկել,
Ո՛չ ուրշին լսել, ո՛չ մեր տունն քանդել։
Ինձ տեսնողը՝ թո՛ղ իր գլուխը լա,
Ուրրշի դնչին հեչ մտիկ չտա»։ —
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը։
60 Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա։
Չար ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի։