Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱՍԱՑՎԱԾՔ ԲՆԱՀԱՅՏՔ։
ԻՆՔՆԱՀԱՐՄԱՐ ՀՈՐԻՆՎԱԾ։
ԼՈՌԸՑԻՔ։
1


Երկու լոռըցի՝ հալալ ախպոր նման՝
Թուը ու թվանք կապած սար ու ձոր ընկան,
Որ իրանց համար ֆորս անեն, բերեն,
Իրանք օղլուշաղն էնդով կերակրեն։
Հենց մտան մեշեն, մեկ ծառի վրա
Տեսան, որ մեկ չաղ չալ աղավնի կա։
Ընկերի մեկը մյուսին ասեց։
«Տյեղս կա՛ց, քյընամ, տյանիքն յաղ պյիրեմ,
Հլե յէս սհաթին, յես քյըմատաղ չեմ,
10 Ատյա՛, մեր տղյա՝ մեր պյախտը պյանեք,
Շուտով յետ քյըքյամ, յէս թըվավորյին
էյավ հյաչքը պյռնիր, մնյա յէս ծյառին։
Մեկ քյաբյաբ յանենք, հյուտենք լյավ պյապյաթ։
Մըհյիկ քյընում յեմ, տյուքյիտես լյավ վյատ»։ —
Նա ուշացավ, մյուսն էլ չհամբերեք,
Տրեխը հանեց, մտքումը դրեք»
Որ ծառն վեր ըլի ու ձեռով բռնի։
Ախմախ ֆորսկանը դեռ կիսաճամփի,
Աղավնին թռավ, գնաց իր քեֆին։
20 Լոռըցու աչքը բաց մնաց, հոգին
էլ չի համբերեք, ասեք բարկացած։
«Տյո շառլամիշ ղյուշ, տյու յոր քյու հյունարն
Պյանյաքնիլ քյիտես, յես յեմ հլե նաշյարն։
Յոր տյու յէտ պստյիկ տեղյովն կյթռչիս,
Ձեռս քով է պյռնել, յոր զոլես փախչյիս»։—
Ասեց ու զրը՜խկ, ծառի ծերիցը
էնպես դրըմփաց, ու իր ջանիցը
Ձեռք վերցնիլն, հոգին տա ը մեկ էլավ,
Ու զուռնա մեիդն էնտեղ ձգվեցավ։
30 Ինչպես պատահեց։ Աղավնու թևիցն