Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



Մեկ բմբուլ էկավ, ընկավ վերևիցն
Լոռըցու բերանն, որ ընկերն էկավ,
Իշտահը զլած՝ մոտին կանգնեցավ։
«Հյ՞ա քյընըծահե՛ր՝ տյու յիշի քյուռյակ։
Ասեց ախմախը ու գնաց աղաք։
«Ատյա՝ քյու փյորը խյոզի թյափյան յէ՞ր.
Հինչ չէիր ճյաքյում, ու յէս խեղճ, յանտեր
Ղշին սյաղ, սյաղ յես տյու փյորըդ քյտշել,
Կըլխեդ խռյով չինի յիշտյահդ, փյորդ յէլ։
40 Մի քիչ սյաբը յէյիր յարել, հի՞նչ քյըներ»։
Ասեց, ընկեցին տեղն ու տեղ թողաց,
Համի կուլ տալով՝ իր բանը գնաց։
Ա՛ստված ողորմի լոռըցու հոքուն,
էն ֆորսն, ընկերն ո՛չ ես տեսնիմ, ո՛չ դուն։

2


Երկուսն էլ մեկ օր էլի ֆորս գնացին,
Շատ որ ման էկան, բան չճարեցին.
էկան մեկ ծառի շվաքի տակին
Քրտինք սրբելով՝ ծանր նստեցին։
Շատ ու քիչն աստված գիտե՝ ի՞նչ ասեմ,
50 Քոռաղադինա՝ մեկ ճանճ, չգիտեմ,
Ի՞նչ կողմից էկավ, մեկի ճակատին
Նստեց ու արինն ծծեց իր քեֆին։
(Ղոչաղ ընկերը էս որ հենց տեսավ,
Մատը բերնին դրեց, շվացրեց, ասավ։
«Հե՛ Հանի՝ քյը մատաղ մեկ ժուկ սաբը արա՛,
Աստված մեր նյասիբն հյասցրեց յէս ա՛»։
Ասեց ու թվանքն դոշին դեմ արեց,
Նա ոտը քաշեց, մյուսն գլուխը թեքեց։
Ընկերի մահը՝ հանաք իմացավ,
60 Մեռած մեյիդը կապեց, վեր կալավ։
Գոմշի քամակին դրած՝ մեկ ջրի
Որ մեջը մտան, շոքն առավ գոմշի
Ջանն, աղավարի կուզեր, որ պառկեր,
Ախմախ ընկերը՝ էն կողմիցն ուսեր
Քաշելով՝ դռռաց, մեռլին վեր հատեց,
«Ատյա քյու նանի միսը շոն ծյամի.
Հենց մեռել յես, յոր բերանդ զորում չի՛.
Մեկ հա՛, տպփռյու էլ ա անես էդ կյոմշին,
Չթողաս նստինք, հոր քյնանք մեր պյանին»։