Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մեկ ազիզ օր էլ որ էկավ, հասավ,
Մոլլեն Էլ լավ իր թադարեքն տեսավ։
Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,
Իշի քամակին բազմած խիստ քեֆով։
Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալան
40 Իշի դունչն ու վրեն դրաձ՝ էկավ մեյդան.
Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա.
Բայց էշ ու ջիրի՞դ — ա՛յ Մոլլա Աղա։
Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,
Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց։
Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,
Որ իրան նայեն, ու էշը քշեց։
Քոռագադինա էն օրը շոք էր,
Զիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր։
Թո՛շ, թորշ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերանն
50 Պատռեց, բայց իշի ղուղը չի մտան։
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում։
Գլուխը սղալում, եդևիցն բզում,
Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,
Բայց կակող ախպուսն իշի խելքն առել։
Փռվեց շորս ոտովն էն տեղ իր քեֆին.
Ոչ ծեծին նայեց, ոչ Մոլլի միրքին։
Տեսնողը փոր, բերան բռնած՝ քաշվեցին,
Մոլլեն զոռ տվեց ուշունցի պարկին։
Բայց խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,
60 Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»։