Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վա՜յ տեր կանչելով, մեղա գոչելով
Հոգին ավան՛դեց, երկինքը գնար»։ —
Դրացին մնաց քար կտրած, ս՛առած.
Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց։
40 Մոլլի ոտն ու գլուխն չափելով՝ ասեց։
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ.
էդպես մասալեքն պառավքը կասեն
Կամ պղինձս տո՛ւր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ով է լսել թե պղինձը կը մեռնի»։ —
— «էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞,—
          Տո քո՛փակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
50 Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞:-
Դիվանն էլ Մոլլին իրավունք տվեց
Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
Ձեռն ո՛չինչ չընկափ ում էլ հարցրեց,
Հենց էն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց։
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ոչ խերն, ո՛չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի։