Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ։


Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած
Մեկ մարդ էլ կրկին իր աշխարն էկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ։
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բարեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցեք, ինչ կուզեմ ասել»։ —

Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա.
10 Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա։
Դուք լավ դիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.
Ու ո՞րքան ծովք, ազգք և քաղաքք ու բաներ
Կան ա՛մեն տեղ հա՛զար տեսակ զանազան
Ո՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման։
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,
Շա՛տն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.
Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,
Խոտի հետ դուս գա, ջրի հետ գնա։
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,
20 Ինչպես մեկ երկրի մարդքերանց գործն։
Հառավոտե մինչև ի մութն անխափան
Նստին նրանք ի միասին լուռ, անձայն։
Ո՛չ դժոխքն են մտածում, ո՛չ արքայությունը,
Հաց ու կերակուր իսպառ մոռացած,
Ու Աստծու աչքիցն՝ հենց բռնի՛ր՝ ընկած,
Իրար երեսի նայիլ չեն ուզում։
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,
Թոփ ու թնդանոթ նրանց գլխովս անցնի,
Թեկուզ սա՛ղ երկինքն նրանց գլխին փուլ գա,
30 Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ, ժաժ գա։
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ
էն զարհուրելի կերպարանքն ինձ
Չէին պատահիլ։ Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»։ —
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը։