Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մեկ խոսք ասեցեք. էս ի՞նչ մուրվաթ ա:
Թե որ էն չասեմ, աչքըս հանեցե՛ք»։ —
«Ա՜յ իշագլուխ՝ տո մի միտք արե՛ք,
Մեռլին ո՞վ կասի. ջնջվի, փըչանա՛։
Կասեն՝ «Տեր աստված հոգուն ռահմ արա՛»։
«Տե՛ր աստված սրա հոգուն ռահմ արա՛»։
Սերտելով ընկավ էլ եդ ճամփեն նա։
Տեսա՛վ մեկ սատկած շուն դուս են քաշում,
90 Որ տանին, հորեն մեկ ղրաղ տեղում։
Տանողք աչք ու քիթ բռնել են ղայիմ,
Որ մուռտառ հոտիցն զահլակուշտ չըլին։
Աչքն առավ թե չէ մեր գիտուն Մոլլի,
Լեզուն բան ընկավ, անո՛տ ջաղացի
Պես պտուտ էկավ, իր աղոթքն ասեց,
«Աստված ռահմ անի՝ հոգուն», ձեն տվեց։
Շունն էլ չէ՛ր տանիլ, նրանք ի՞նչպես տանին.
Մոլլի խոր հոգին կատիկն հասցրին։
Խելք ու միտքն թռավ, ճամփեն կորցրեց.
100 «Ի՞նչ ասեմ՝ ջանըմ» գեջդանգեջ ասեց։ —
«Տո դուդուկ քոփակ, աչքըդ քոռանա,
Տեսնում ես ախըր՝ մեր տարածն շուն ա։
Մեկ թրքի՛ր գետնին, հուփ տո՛ւր աչքերիդ.
Ու հետո ասա՛, մտիկ տո՛ւր առաջիդ։
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա»։
«Ջհանդամը գնա՛, սրա սպանողն եդ չգա՛»։
Հիմիկ է՛ս դասն էր սերտում ջրատարն,
Որ մատը խառնեց մեջն սատանեն չար։
Հենց մտավ կուչ գալով՝ մեկ հարսանքատուն։
110 Տեսավ թամաշեն, պարն, ուրախություն։
Քիթը պինդ բռնեց ու տվեց հարա՛յ.
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա»։
Զուռնաչին զուռնեն, դափը դափաչին,
Քափկիրն ու թավեն՝ մքրուկն ու աշչին.
Կպրած տիկն ու թասը պարոն շիրաչին,
էնպես խրփեցին Մոլլի ճակատին,
Որ աչքն բուռն ընկավ, սկսեց ձեն տալ,
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, էս ի՞նչ ա իմ հալն։ —
— «Բանը գլխիցդ կտրվե՞լ ա՝ քոփակ՝
120 Որ մեկ աչքդ էլ ա քցես քո աղաք։
Ձեռդ էլ ա՛ ժա՛ժ տար, թե պար չես գիտում»։
Ի՞նչ ես էդ հոտած ըռեխըդ ցրվում։
Մեկ իծի պես էլ չե՞ս կարող մկկալ,
Յա իշի թահըր կանգնիլ ու ղռալ։
Էսպես կռները թափեթափ տալով,
Հետը մկկալով, վախտ վախտ զըռալով,