Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈՒԿՆ ՈՒ ԱՂՔԱՏ ՀԱՐՈԻՍՏԸ։


Փողն ա բան տեսնում էս մեր աշխարքումն

Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,
Բայց խիստ հեսաբի,

Ով բանը չափը:

Մահն էկավ դուռը մեկ հարուստ մարդի,
Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի։
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին
«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալին
Ղադրը չե՛ս անիլ, կուտես, կմարսես.
10 Վերջն դռնեդուռ հաց պետք է ուզես
Արի՛, խրատըս գետինն մի՛ քցիր,
Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր.
Պարանը քցի՛ր էն մեծ սնի արանքն,
Կախվի՛ր, ու խեղդվի՛ր, թե ատես քո կյանքն»։—
Շաբաթ չըքաշեց, որ հերը թաղեց.
Մեկ մարդ աշխարքումս էլ նա չըթողեց։
Սազանդար ասես, դմբակ ու դայրա.
էլ դափ ու զուռնա, չմընաց, մոյդա,
Բարեկամներին գլխին հավաքած,
20 Փորի հետն ընկավ, քեֆ արեց, ցնծաց։
Էս անիրավներն էլ էնպես էին
Նրա ղուղը քամել ու նըստել ուսին
Օրը հազար անգամ գլխովը երդվում,
Ու անուշ խոսքով հետն էլ լավ եղում,
Որ հենց էր կարծում էն ողորմելին,
Թե ի՛ր ձեռին ա նրանց սուրբ հոգին.—
Բայց ո՞ւմ չի էսպես փորի բարեկամ
Ռաստ էկել որ նոր ես բանը շուռ տամ։
Հենց դանը հատավ, ջաղացն էլ կանգնեց,
30 Ով էլ հաց ուներ, իր դարդը քաշեց։
Փորի տակն ընկավ հենց ջուլ ու փալանն,
էլ ո՞վ էր գիժ՝ որ մոտիկ գա նրան։
Բարեկամները տաշտաքերանքն էլ
Որ լավ մարսերին, պարկը թափ տվին,
             Տիկը մղեցին, շանը հանեցին,