Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ տուտն Ղռխբուլաղի, ու Նորքին գլխին,
Թուրք ու հայ հենց միշտ մեր հացն են ուտում,
Ղարիբ ու ղուրբաթ մեր սաքվումը քնում,
Հազարը մտնում ա, բյուրը դուս գալիս,
Թյուրը գնում[1] ա, հազարն ա գալիս,
Ո՞ւմ էսքան էրնակ, օրհնություն հասնի,
Որ Աստված նրան չպահի, պահպանի
Ո՞ւմ էսքան բերան, լեզու որ օրհնի
Նրա մեկ օրը հազա՞ր չի ըլի։
420 Ղուշն իր թևերովս մեր բակն ա թռչում,
[2]Ֆորթը քամակին կովն մեր դռանը կանգնած,
Ո՛չ գելն ա ուտում, ոչ յաղին տանում
Ո՛չ գողն ա գալիս, ո՛չ թուրքը խլում,
Գառն ու գել հենց մեր հանդումն արածում,
Մեր պտուղն ուտում, մեր ծառի[3] տակին
Խմում, քեֆ անում, ուտում, կշտանում,
Աստված էնքան[4] մկամ բաս անիրավ ա,
Որ աչքը[5] քեզանից խփած ունենա։
Ա՛չքդ բաց արա՛, աչքերիդ ղուրբան
430 էն թուխ ունքերիդ ես մատաղ գնամ։
Էդ ծով աչքերիդ ջանս քեզ ղուրբան,
[6]Սուրաթ էրեսիդ, էն սուրբ մեռոնին,
[7]էդ վարդ պռոշներիդ ես մատաղ ըլիմ
Ա՜խ, վա՜յ մի՛ քաշիլ, քո ձենին ղուրբան
Սիրտս մաշվում ա, աղիքս տոչորվում
էդ ի՞նչ ես անում, ես ջուրը կընգնիմ
Խանի բարեբար, սարի [8]բարերար
Ա՜խր ի՞նչ կըլի, որ ցավդ ինձ ասես
[9]Քո ցավիդ մեռնիմ իմ խան Աղասի
440 Նազլուն գլուխը քո դոշին դրած
Նազլուն քո ձեռը սրտին կպցրած,
Քո Նազլուն մեռնի՝ Նազլուն[10] քար դառած,
Ախ Էլ ա քաշում, դու չես իմանում,
Վայ էլ ա տալիս՝ սիրտդ չի ցավում
Աղոթք ա անում ձենը չե՛ս լսում
Լալով քոռացավ դու դարդ չե՛ս անում
Ծունկը չորացել, լերդը խորոված,
Աչքի լույսն հատել, մնացել կուրացած
Դռնին ա նայում, Նանը չի գալիս,
450 Ախ ա ձեն տալի՝ Բաբը չի լսում.
Դու նրանց րիկունը էդ քաղցր լեզվովդ,

  1. մտնում
  2. Կովն իր
  3. խրձի դեզին
  4. բաս
  5. աչքերի=աչքը
  6. էն
  7. խնձոր պռոշներիֆ
  8. բարի=բարերար
  9. Անաստված
  10. մնացել