Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,
Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,
                Ձեռը լվացին։
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլ
40 Նրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ։
Մեկ բան ասելիս էլ հրհռում էին,
Ծափ տալի՛ս, խնդում, ծաղր անում խղճին։
Մեկ օր էլ տեսան, մաշիքր ծակ էր.
Մյուս շորերն հո ձեռից ընկել էր։
Որ չասեց՝ թե մուկն ա մաշիրն ծակել,
Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝
Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,
Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը։
Դանակն ոսկոոին էկել էր, հասել
50 Մեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել։
Հոր տրված խրատն իսկույն միտքն ընկավ,
Սիրտն արնով լիքը հենց որ տ՛ուն էկավ.
Մեկ թոգ վեր առա՛վ ու գոմը վազեց,
Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,
էլ հո՛գի, հավատ ի՞նչ միտքը կըգար,
Որ մեղա աս՛եր, յա իր մեղքը լար։
Թոկի ծերը որ նա չի՛ բարձրացրեց,
Գերանի արանքն ուժով որ խրեց,
Հանկարծ մեկ տոբրակ էնպես շըրխկաց
60 Առաջին, որ ա՛չքն վրեն մն՛աց սառած։
Ոսկի էր մեջը լիքն ու պին՛դ կապած.
Ո՞ւմ էն հադաղին պատահի հանկարծ
էսպես բան, որ խելքն էլ վըրեն մնա,
Նո՛ր հոգի չառնի, նոր սիրտ չըստանա։
Բարի հոր միտքը նա նոր իմացավ,
Վեր առավ փողը, հետը տուն տարավ։
Օրեց օր էլ եդ ոտն ու գլուխն դըզեց,
Բարեկամների տուտն է՛լ եդ բացվեց։
Բայց էն շա՛տ վաղ էր, որ էշը կաղ էր,
70 էս մահվան գին էր, իշտահի բան չէր։
Նոր շենացածը մկան հիշատակը
Մըտքումն պահելով, ու իր առակը.
Մեկ օր էլ նրան՛ց եդ ղոնա՛ղ արեց,
Հազար բա՛բաթ քան պատրաստիլ տվեց։
Որ կերան, խմեցին, քեֆներն չաղացավ,
«Պա՛տվելի իշխանք՝ բերանն բաց արավ,
Աշխ՛արքումս հրաշք շա՛տ է պատահել,
Բայց Աստծու խաթեր՝ ինձ՝ խնդրեմ ասել,
Ո՞վ է լըսել՝ թե անիրավ մուկը
80 Թողած հավի միսն, շաքարն ու ձուկը,